ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Գրանադա չի մեկնի. Փաշինյանն առաջ է մղում իր ձախողված օրակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա՝ մասնակցելու Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, որտեղ կողմերը պատրաստվում էին քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Բաքվից միայն հաստատել են տեղեկությունը, իսկ պատճառների մասին չեն նշել, թեև ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Ադրբեջանի հիմնական դժգոհությունը հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի մասնակցությունն է և Փարիզի վերջին հայտարարությունները Հայաստանին աջակցելու վերաբերյալ։

Նշվում է նաև, որ ադրբեջանցիները պահանջել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը ներգրավել նաև Թուրքիային, ինչին ընդդիմացել են Պաշտոնական Բեռլինն ու Փարիզը։ Երեկ նաև տեղեկություն է տարածվել, որ Իսպանիա չի մեկնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իբր հիվանդացել է հարբուխով։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը գովել է Ադրբեջանին Գրանադայի հանդիիպմանը չմասնակցելու համար, նշել, թե ղարաբաղյան խնդրի լուծումն առանց Էրդողանի մասնակցության անհնար է։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը Գրանադա մեկնելու է բավականին մեծ պատվիրակությամբ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, թե իրենք ակնկալում էին ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, իսկ այժմ, երբ Ադրբեջանը չի ներկայանում, Եվրոպական առաջնորդների գագաթնաժողովում ներկայացնելու են Հայաստանի դիրքորոշումները։

Գրանադայի հանդիպումը սպառնում էր դառնալ լրջագույն փորձաքար՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանություներն իրենց տապալված խաղաղության դարաշրջանի օրակարգը մղում են նույնիսկ այսօր Արցախն ամբողջությամբ հայաթափելու պայմաններում, և Փաշինյանն առիթը բաց չի թողնում Արևմուտքի հետ իր հարաբերությունները սերտացնելու, առավել ևս, որ հակառուսական նոր ալիք բարձրացնելու և այդ հանգամանքն օգտագործելով Հավաքական Արևմուտքի «աչքի լույսը» դառնալու համար պատրաստ է ցանկացած հակահայ գործողության։

Անահիտ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular