ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի ներկայացուցչությունը և Օպերատիվ շտաբը կապի մեջ են ՀՀ Կառավարության հետ». ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախահայերի մի մասը ժամանակավոր կացարան է գտել Երևանում և ՀՀ տարբեր մարզերում, մի մասը ծանոթ-բարեկամի տանն է գիշերում, մի մասն էլ երեխաների հետ գիշերում է  սեփական մեքենաներում։ 9 ամիս ադրբեջանական շրջափակման մեջ գտնվելուց, ապա ժամեր, երբեմն՝ նույնիսկ օրեր շարունակ  հաղթահարելով գաղթի երկար ճանապարհը, նրանցից շատերը հայտնվել են հոգեբանական ծանր դրության մեջ։ Շատերը դեռ չեն կողմնորոշվում, թե ինչ պետք է անեն Հայաստանում, երբ ոչինչ չունեն՝ ադրբեջանական ցեղասպանությունից հասցրել են մի կերպ փախչել։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումներն  արցախահայության համար դեռևս տեսանելի չեն։

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունն ի՞նչ կարող է անել բռնի տեղահանված արցախահայության համար, նրանք դիմո՞ւմ են որևէ աջակցության համար։

168.am-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանն ասաց, որ բոլոր աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարությունը։

«Մենք ընդամենը կարողանում ենք խնդիրները, կարիքներն առանձին փոխանցել ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբին, նա էլ փոխանցում է Կառավարությանը։

ՀՀ-ում Արցախի  նեկայացուցչությունը և Օպերատիվ շտաբը կապի մեջ են ՀՀ Կառավարության հետ և ամեն ինչը համատեղ՝ հանձնախմբի շրջանակներում են իրականացնում։ Առանձին որևէ բան չենք կարողանում անել»,- նշեց Արմինե Հայրապետյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարն ասել էր, որ գործառույթներն ամբողջությամբ իրականացնում է Սոցիալական հարցերի նախարարարությունը, իսկ օպերատիվ շտաբն օգնում է: Կենսաթոշակների և նպաստների տրամադրման ժամանակ այդ գործընթացը կկազմակերպի Օպերատիվ շտաբը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular