ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք չեք պատկերացնում՝ ինչ ողբերգություն է տեղի ունեցել Արցախում եւ ինչ հետեւանքներ կարող  է լինել հայ ժողովրդի համար: Այ մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Օրվա իշխանությունը սխալներն ընդունելու փոխարեն մեղքը բարդումէ  ուրիշների վրա հայտնի գողի նման առաջինը գոռալով՝ բռնեք գողին:

Հենց այս իշխանությունն իր հանցավոր, անգրագետ գործունեությամբ մեզ ներքաշել է պատերազմի մեջ ու պատմության մեջ մնալու է  Արցախը հայաթափոխի խարանը ճակատին»,- ասաց նա:

 

Օհանյանը նշեց, որ բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց այս պայմաններում չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ, որը  շարունակում է բացահայտ թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի հանդեպ։

«Այդ պատճառով Հայաստանը պարտավոր է հանդես գալ, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և բանակցությունները միջազգային ընդունելի ֆորմատով այլընտրանք չունեն, ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետո միջպետական որևէ պայմանագիր ստորագրելուց, քանի դեռ  Արդրբեջանն ազատ չի արձակել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ռազմական գործիչներին, գերիներին և չի դադարեցրել ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ»,- ասաց Օհանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular