Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴուք չեք պատկերացնում՝ ինչ ողբերգություն է տեղի ունեցել Արցախում եւ ինչ հետեւանքներ կարող է լինել հայ ժողովրդի համար: Այ մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Օրվա իշխանությունը սխալներն ընդունելու փոխարեն մեղքը բարդումէ ուրիշների վրա հայտնի գողի նման առաջինը գոռալով՝ բռնեք գողին:
Հենց այս իշխանությունն իր հանցավոր, անգրագետ գործունեությամբ մեզ ներքաշել է պատերազմի մեջ ու պատմության մեջ մնալու է Արցախը հայաթափոխի խարանը ճակատին»,- ասաց նա:
Օհանյանը նշեց, որ բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց այս պայմաններում չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ, որը շարունակում է բացահայտ թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի հանդեպ։
«Այդ պատճառով Հայաստանը պարտավոր է հանդես գալ, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և բանակցությունները միջազգային ընդունելի ֆորմատով այլընտրանք չունեն, ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետո միջպետական որևէ պայմանագիր ստորագրելուց, քանի դեռ Արդրբեջանն ազատ չի արձակել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ռազմական գործիչներին, գերիներին և չի դադարեցրել ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ»,- ասաց Օհանյանը։