ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կարող է մնալ Ադրբեջանի կոկորդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը որքան էլ աղմկահարույց էր և անսպասելի, այնքան էլ կարող է մնալ հենց Ադրբեջանի կոկորդին։ Եթե Արցախից կալանավորված մյուս անձանց դեպքում միջազգային հանրությունն առանձնապես շահագրգռված չէր Ադրբեջանին փաստի առաջ կանգնեցնելու և պատասխան պահանջելու, ապա Ռուբեն Վարդանյանի պարագան փոքր-ինչ այլ է։

Վարդանյանն աշխարհում հայտնի գործարար է, բազմաթիվ մարդասիրական և բարեգործական նախաձեռնություններ իրականացրած, թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, թե՛ այլ մայրցամաքներում, ուստի և նրա համար հնչող ձայներն ավելի բարձր են և ավելի ազդեցիկ։ Վարդանյանի չորս զավակներն օգնության կոչով դիմել են համաշխարհային հանրությանը, ասել, թե տեղեկություններ չունեն իրենց հոր վիճակի մասին. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք համաշխարհային առաջնորդներին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, խնդրելով օգնել մեր հորը, Ադրբեջանի տարածքում բանտարկությունից ազատելու գործում, քանի որ նա կալանավորվել է, մենք կապ չունենք նրա հետ և չենք կարող պարզել, թե ինչ վիճակում է, մենք չգիտենք, թե ինչպես են հիմա նրա հետ վարվում, մենք վախենում ենք նրա կյանքի և առողջության համար»,- ասվում է զավակների հայտարարության մեջ։

Վարդանյանի ազգականները նշում են, թե չեն ցանկանում, որ նա տարածաշրջանում քաղաքական հակամարտության հերթական զոհը դառնա, հավաստիացնում են, որ Ռուբեն Վարդանյանի առաքելությունը միշտ եղել է հակամարտության թուլացումն ու խաղաղ ելքի որոնումը։ Վարդանյանը, որ ձերբակալվել էր սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի մոտ, մեղադրվում է մի շարք հոդվածներով, նրա համար խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամսով։

Թե ի՞նչ նկատառումներով է Ադրբեջանը կալանավորել Ռուբեն Վարդանյանին, դեռևս պետք է պարզել, բայց այն, որ Բաքուն օգտագործելու է նախկին պետնախարարին տարատեսակ զիջումներ կորզելու հարցում, որևէ կասկած չի հարուցում։ Այդուհանդերձ, շնորհիվ իր բավական ազդեցիկ և աշխարհում հայտնի ընկերների, Ռուբեն Վարդանյանը բոլոր շանսերն ունի, նույնիսկ Բաքվի բանտում գտնվելով, լուրջ քաղաքական գործոն դառնալու։

Գայանե Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular