ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունում պաշտոնանկությունները չեն ուշանա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանը մտադիր է փոփոխություններ իրականացնել Կառավարության կազմում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաուշը Երևանի քաղաքապետի պաշտոնում Ավինյանի ընտրությունն ամրագրելուց հետո, Փաշինյանը սկսելու է իսկական զտումներ իրականացնել սեփական Կառավարության կազմում և խմբակցությունում։ Մասնավորապես, փոխվարչապետերից մեկը, մի քանի նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։

Մեր աղբյուրը հայտնեց, որ առայժմ որևէ պաշտոնյա հստակ չգիտի, արդյոք կմնա՞, թե՝ ոչ։ Հաշվի առնելով Փաշինյանի փոփոխական բնավորությունը՝ կարելի է ենթադրել, որ ինքն էլ որևէ մեկին հստակ չի ասել՝ արդյոք շարունակելու՞ են իրենց պաշտոնավարումը, թե՝ ոչ։ Մասնավորապես մեր աղբյուրը նշեց, որ առնվազն երկու նախարարներ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատ հեռացվելու են իրենց պաշտոններից։

Փաշինյանը նույնիսկ համապատասխան թեկանծուներ է գտել նրանց փոխարեն նշանակելու։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Կառավարության ամբողջ կազմը կիսով չափ թարմացնել՝ այդ կերպ հանրությանը նաև «մեսիջ» հղելով, թե որոշել է ի վերջո լուրջ աշխատանք տանել տնտեսական և քաղաքական հարցերով։ Լրջագույն ճնշման տակ են գտնվում նաև Ազգային ժողովի խմբակցության անդամները, նրանց հստակ զգուշացվել է, որ եթե չակտիվանան և չաջակցեն կուսակցության քաղաքական կուրսին, ինչպես նաև, եթե փորձեն Հռոմի ստատուտի կամ այլ առանցքային հարցերում հակադրվեն կուսակցության գծին, ապա հրաժեշտ են տալու իրենց մանդատներին, ընդ որում՝ ինքնակամ։ Բանն այն է, որ Փաշինյանը դեռևս ընտրություններից առաջ յուրաքանչյուրից ստորագրված թուղթ է վերցրել, որի վրա ընդամենն ամիս ամսաթիվն են գրելու և ուղարկելու են Ազգային ժողով, պատգամավորին մանդատից զրկելու համար։

Անահիտ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular