ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախմբի էժան վրեժխնդրությունը գերեվարված Ռուբեն Վարդանյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Մատենադարանի մոտից կայացել է երթ՝ ի պաշտպանություն «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ադրբեջանական բանտերում գտնվող այլ ռազմագերիների։ Քաղաքացիները պարզել են «Ազատություն Ռուբենին և բոլոր գերիներին» գրությամբ պաստառներ, պահանջել են, որ ադրբեջանական կողմն ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև պահանջում են միջազգային դերակատարներին միանալ այս պահանջին և նպաստել բոլոր հայ գերիների վերադարձին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական կողմն առևանգել է Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և այլ գերիների երթը բավական բազմամարդ է եղել, հարյուրավոր մարդիկ անցել են Երևանի փողոցներով, անցորդներին ներկայացրել կատարվածը, նաև միջազգային հանրությունից պահանջել ջանքեր գործադրել ադրբեջանական բանտում հայտնված հայորդիներին ազատելու ուղղությամբ։

Այս իրավիճակում ուշագրավը Հայաստանի հանրային հեռուստաընկերության վարքն է։ Մինչ Հանրայինը երեք անգամ ցուցադրում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա հանիրավի ու կեղծ մեղադրանքներ էր սփռում Վարդանյանի, Արցախի այլ նախկին ու ներկա ղեկավարների հասցեին, այս երթին նույնիսկ արձագանք չի եղել լրատվական թողարկումներում։ Հանրային հեռուստաընկերությունը միշտ է եղել գործող իշխանությունների կցորդը, նրանց բոլոր քմահաճույքների կատարողը, բայց շատ դեպքերում պահել է կարմիր գիծը, չի հատել բարոյականության սահմանները։

Թերևս, այնքան մեծ է Նիկոլ Փաշինյանի ու նրա հանցախմբի էժան վրեժխնդրությունը Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որ հարկ չեն համարել անգամ հպանցիկ հիշատակել երթի մասին։ Այս էլ կանցնի, Վարդանյանը կվերադառնա գերությունից, սակայն Նիկոլ Փաշինյանը, նրա կողմնակիցներն ու նրան ինքնամոռաց ծառայություն մատուցող «վայ-լրագրողները» չեն կարողանա իրենց վրայից մաքրել սև բծերը։ 

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular