ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանի «պյուռոսյան» հաղթանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու նոր ընտրություններ, ամենայն հավանականությամբ, տեղի չեն ունենա։ Երևանի նոր քաղաքապետին կընտրի «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը։ Օրեր առաջ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նշեց, թե ընդդիմության մեջ կոնսենսուսի հասնել չի հաջողվել և հարկավոր է, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեն ավագանու նիստին և բոյկոտեն այն, որպեսզի քվորում չլինի։ Գրեթե նույնանման հայտարարություն տարածեց նաև «Մայր Հայաստան» դաշինքը, եթե «Հանրային ձայն» կուսակցությունը ևս հայտարարում էր բոյկոտի մասին, ապա գործող իշխանություններին չէր հաջողվելու հավաքել անհրաժեշտ 33 մասնակիցներն ավագանու նիստի համար և ստիպված կլինեին անց կացնել ընտրությունների երկրորդ փուլ, սակայն ինչպես սպասելի էր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե երկրորդ փուլ չի գնալու, զուտ նրա համար, որ չպիտի լինի Հայկ Մարությանի ասածը։ «Ես՝ որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ ռոբասերժական կլանը չամրապնդվի, քան թե Ավինյանը չվերարտադրվի»,- փաշինյանական «նախկին-ներկա» դիսկուրսն է զարգացրել Ղուակսյանը:

Սոցցանցերում հայհոյախոսությամբ աչքի ընկնող և արտերկրում գտնվող Ղուկասյանը, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ավագանու ընտրություններից հետո տևական ժամանակ տարբեր պաշտոններ էր ուզում Հայկ Մարությանից։ Վերջինս, սակայն, հրաժարվել էր կատարել Ղուկասյանի պահանջները։ Ըստ ամենայնի գործող իշխանություններին կհաջողվի քաղաքապետ ընտրել, դրա համար որևէ բան չզիջելով Վարդան Ղուկասյանին, կամ էլ այդ զիջումները կլինեն քրեական գործերը կարճելու, Ղուկասյանի կալանավորված գործընկերոջը՝ Արտակ Գալստյանին և ազգականներին ազատ արձակելու դիմաց, իսկ գործող իշխանություններն օրեր անց «կամրագրեն» իրենց պյուռոսյան հաղթանակը Երևանի ավագանու ընտրություններում։

Փաստենք, որ այս ողջ ընթացքում գործող իշխանությունները Հայկ Մարությանին տարբեր մեղադրանքներ էին առաջադրում՝ իբր նախկինների հետ համագործակցելու մեջ, սակայն հենց իրենք էլ «փառահեղ» հաղթանակ են տանում։

Քնար Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular