ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Տարասովն անվանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ոչ ակնհայտ հետևանքները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aif.ru-ն գրում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալը, ինչի մասին ակնարկում են այդ երկրի քաղաքական գործիչները, կարող է բացասական արձագանք առաջացնել հարևան Իրանի կողմից։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անարդյունավետ է համարում այն անվտանգության կառույցները, որոնց ապավինում է երկիրը։ Հանրապետության հանրային տարածքում նման հռետորաբանությունն արդեն իսկ ավելի արմատական ​​ձևեր է ստացել և հասել ՀԱՊԿ-ից ամբողջական դուրս գալու կոչերի։

«Իրանում, դատելով տեղական մամուլում հրապարակված հոդվածներից, անհանգստացած են Փաշինյանի այն հայտարարություններով, թե Հայաստանը ծրագրում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե ​​դա տեղի ունենա և նրա տարածքում ամերիկյան բազա հայտնվի, ապա դա լուրջ վտանգ կստեղծի Իրանի համար»,- aif.ru-ին տված մեկնաբանությունում ասել է Ստանիսլավ Տարասովը։

Իրանը, ընդհանուր առմամբ, նաև զգուշանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից, նշել է փորձագետը։ Այդ թվում հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որը կարող է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապել արևմտյան Ադրբեջանի տարածքի հետ։ Այս պահին Ադրբեջանի  երկու հատվածները բաժանված են Հայաստանի տարածքով, որը դեմ է նման միջանցքի ստեղծմանը։ «Իրանում վախենում են, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ հակամարտությունը կարող է ազդել հենց Իրանի թյուրքական նահանգների վրա, որտեղ միլիոնավոր մարդիկ են ապրում։ Դժվար է ասել, թե Իրանի ղեկավարությունն ինչպես կարձագանքի և կվարվի նման իրավիճակում»,- ասել է Ստանիսլավ Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular