ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Anonymous-ի hաքերները պատերազմ են հայտարարել Ադրբեջանին կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Naked-science.ru–ն գրում է, որ Anonymous-ի հաքերները պատերազմ են հայտարարել Ադրբեջանին կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ

Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային ցանցը, որը պաշտպանում է ազատությունը համացանցում, անանունության իրավունքը և խտրականության բացակայությունը, մեղադրում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը զավթելու, տեղի բնակիչներին ճնշելու և էթնիկ զտումների մեջ:

Խմբավորման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «ադրբեջանական զինվորները ոչնչով չեն տարբերվում ԴԱԻՇ-ից*»։ Հաքերները անջատել են ադրբեջանական էլեկտրոնային կառավարման կայքը համացանցից և սկսել կոտրել պետական ​​այլ ռեսուրսներ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն դա անվանել է «հերթական լայնածավալ ագրեսիա» և «էթնիկական զտումների քաղաքականությունը» ավարտին հասցնելու ցանկություն։ Ըստ Երևսանի ռազմական օբյեկտները ոչնչացնելու մտացածին պատրվակով գնդակոծության են ենթարկվել բնակավայրերն ու քաղաքները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

Մեկ օր անց Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կապիտուլյացիայի մասին հայտարարեց Բաքվին։ Այդ ժամանակվանից խաղաղ բնակիչները սկսեցին տարհանվել Հայաստան Լաչինի միջանցքով, որը վեց կիլոմետրանոց լեռնային ճանապարհ է։

Սեպտեմբերի 28-ի ժամը 13:00-ի դրությամբ չճանաչված հանրապետությունը լքել է ավելի քան 70 հազար ներքին տեղահանված անձ, որը ընդհանուր բնակչության կեսից ավելին է։ Նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որ հաջորդ տարվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular