ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցում ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի դժգոհությունն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հարցում Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է: Այս մասին հայտարարություն է տարածե; ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում ասվում է. «Տևական ժամանակ է՝ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչեցվում: Սա աննախադեպ իրավիճակ է, որը չի եղել մեր համատեղ պատմության ընթացքում:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու, զարգացնելու օգտին: Դրանով է նաև պայմանավորված, որ մեր գործընկեր կազմակերպությունների` «Հայրենիքի վահան» պահեստազորի միություն ՀԿ-ի և Պահեստազորի սպաների շարժման հետ մեկտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկու անգամ պահանջել ենք անհապաղ ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու փաթեթը, Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի տեղակայումը:

Այսօր էլ մենք մնում ենք նույն համոզմունքին, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է, որ մենք համախոհներ ենք, դաշնակիցներ ու կարող ենք դիմակայել առկա խնդիրներին բացառապես միասին գործելով, ընդհուպ կողմ ենք Եվրոմիության օրինակով միութենական երկիր կազմելուն, քանի որ բացի Թուրքիայի ազդեցության տակ ընկնելուց որևէ այլ ռեալ համագործակցության առաջարկ չկա, հնարավորություն չենք տեսնում:

Բայց այնուամենայնիվ Արցախում այս վերջին օրերին ծավալված ողբերգական իրադարձությունները, երբ մարդիկ հարկադրված գաղթում են իրենց պատմական հայրենիքից, վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն խաթարված են, խիստ մշուշոտ է ապագան, ինչը մեզ մտահոգում, ցավ է պատճառում:

Մենք չենք ուզում խոսել, թե ստեղծված իրավիճակում ով է սխալ, ով է ճիշտ, սակայն փաստն այն է, որ ռուսական խաղաղապահների ներկայությամբ հայրենազրկվեց, տեղահան եղավ, գաղթական դարձավ շուրջ 120 հազար մարդ:

Ըստ մեզ` օբյեկտիվորեն մենք մշտապես քննադատել ենք Հայաստանի օրվա իշխանությունների ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, սակայն Ռուսաստանի նկատմամբ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն այնուամենայնիվ օբյեկտիվ է, քանի որ շուրջ 4 հազար տարի իր հողի վրա ապրած ժողովուրդը խաղաղապահ ուժերի ներկայությամբ փաստացի հայրենազրկվեց, գաղթի հարկադրվեց, ինչն աննախադեպ է խաղաղապահ առաքելության միջազգային պրակտիկայում:

Մեզ լրջագույնս անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների խզման փաստը: Եթե Ռուսաստանը մնալու է այս տարածաշրջանում, այստեղ ունի ազգային, պետական շահեր, ապա պետք է հաշվի առնի հայկական միջավայրում տեղի ունեցող տրամադրությունների օբյեկտիվ փոփոխությունները, հետևություններ անի, Հայաստանի հետ վարի փոխշահավետ հարաբերություններ, այլապես Հայաստանը շատ կարճ ժամանակում համալրելու է արևմտյան կողմնորոշում ունեցող երկրների շարքը, և Ռուսաստանի մեսիջները արդյունք չեն ունենալու` չի կարելի երկակի ստանդարտներով առաջնորդվել` ինչպես, օրինակ, Ղրիմի ու Արցախի հարցերում:

Մենք զենքի եղբայրներ ենք, բնական դաշնակիցներ, հաղթել ենք, երբ միասին ենք եղել: Սերունդները մեր հարաբերությունների խզումը չեն ների»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular