Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արցախի հարցում ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի դժգոհությունն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հարցում Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է: Այս մասին հայտարարություն է տարածե; ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում ասվում է. «Տևական ժամանակ է՝ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչեցվում: Սա աննախադեպ իրավիճակ է, որը չի եղել մեր համատեղ պատմության ընթացքում:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու, զարգացնելու օգտին: Դրանով է նաև պայմանավորված, որ մեր գործընկեր կազմակերպությունների` «Հայրենիքի վահան» պահեստազորի միություն ՀԿ-ի և Պահեստազորի սպաների շարժման հետ մեկտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկու անգամ պահանջել ենք անհապաղ ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու փաթեթը, Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի տեղակայումը:

Այսօր էլ մենք մնում ենք նույն համոզմունքին, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է, որ մենք համախոհներ ենք, դաշնակիցներ ու կարող ենք դիմակայել առկա խնդիրներին բացառապես միասին գործելով, ընդհուպ կողմ ենք Եվրոմիության օրինակով միութենական երկիր կազմելուն, քանի որ բացի Թուրքիայի ազդեցության տակ ընկնելուց որևէ այլ ռեալ համագործակցության առաջարկ չկա, հնարավորություն չենք տեսնում:

Բայց այնուամենայնիվ Արցախում այս վերջին օրերին ծավալված ողբերգական իրադարձությունները, երբ մարդիկ հարկադրված գաղթում են իրենց պատմական հայրենիքից, վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն խաթարված են, խիստ մշուշոտ է ապագան, ինչը մեզ մտահոգում, ցավ է պատճառում:

Մենք չենք ուզում խոսել, թե ստեղծված իրավիճակում ով է սխալ, ով է ճիշտ, սակայն փաստն այն է, որ ռուսական խաղաղապահների ներկայությամբ հայրենազրկվեց, տեղահան եղավ, գաղթական դարձավ շուրջ 120 հազար մարդ:

Ըստ մեզ` օբյեկտիվորեն մենք մշտապես քննադատել ենք Հայաստանի օրվա իշխանությունների ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, սակայն Ռուսաստանի նկատմամբ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն այնուամենայնիվ օբյեկտիվ է, քանի որ շուրջ 4 հազար տարի իր հողի վրա ապրած ժողովուրդը խաղաղապահ ուժերի ներկայությամբ փաստացի հայրենազրկվեց, գաղթի հարկադրվեց, ինչն աննախադեպ է խաղաղապահ առաքելության միջազգային պրակտիկայում:

Մեզ լրջագույնս անհանգստացնում է հայ-ռուսական հարաբերությունների խզման փաստը: Եթե Ռուսաստանը մնալու է այս տարածաշրջանում, այստեղ ունի ազգային, պետական շահեր, ապա պետք է հաշվի առնի հայկական միջավայրում տեղի ունեցող տրամադրությունների օբյեկտիվ փոփոխությունները, հետևություններ անի, Հայաստանի հետ վարի փոխշահավետ հարաբերություններ, այլապես Հայաստանը շատ կարճ ժամանակում համալրելու է արևմտյան կողմնորոշում ունեցող երկրների շարքը, և Ռուսաստանի մեսիջները արդյունք չեն ունենալու` չի կարելի երկակի ստանդարտներով առաջնորդվել` ինչպես, օրինակ, Ղրիմի ու Արցախի հարցերում:

Մենք զենքի եղբայրներ ենք, բնական դաշնակիցներ, հաղթել ենք, երբ միասին ենք եղել: Սերունդները մեր հարաբերությունների խզումը չեն ների»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղելՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են шկանների վրա. ԻՀՊԿԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով. պատմության այս օրը (Նոյեմբերի 2)Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումներըՖլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կnրծանվել. կան զnհեր«Յուվենտուս»-ը տարեդարձը նշել է «Նապոլի»-ի նկատմամբ հաղթանակովՌուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզումԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
Ամենադիտված