ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Ռուսաստանին հրավիրել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք Ռուսաստանի Դաշնությանը առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր կնքել, որ եթե Հռոմի ստատուտը վավերացվի Հայաստանի կողմից, Ռուսաստանի մտավախությունները փարատվեն»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան այցի դեպքում նրա հնարավոր ձերբակալության մասին խոսելն անհիմն է»։

«Երկրների ղեկավարներն ունեն անձեռնմխելիություն»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular