ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը Ռուսաստանին հրավիրել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք Ռուսաստանի Դաշնությանը առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր կնքել, որ եթե Հռոմի ստատուտը վավերացվի Հայաստանի կողմից, Ռուսաստանի մտավախությունները փարատվեն»,- ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան այցի դեպքում նրա հնարավոր ձերբակալության մասին խոսելն անհիմն է»։
«Երկրների ղեկավարներն ունեն անձեռնմխելիություն»,- հավելել է նա։