Ստեփանակերտում պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն է․ Լապշինը ներկայացրել է հնարավոր հաջորդ քայլերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն է։ Հաշվի առնելով այն, որ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է (ինչպես գրում են ԶԼՄ-ները), ապա պայթուցիկը իրենք էլ գործարկել են։ Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ, դպրոցական մակարդակի ֆիզիկա է»,- գրել է Լապշինը։
Նա նշել է, որ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում։
«Մուսուլմանական Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի բռնի ապաքրիստոնեացումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից»- գրել է բլոգերը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը ներկայումս ծրագրում է հետևյալը.
1. Ստեփանակերտում բնակելի շենքերի պայթեցում, ինչը կբացատրվի հայերի կողմից գազի հետ անզգույշ վարվելով (ինչը չկա)։
2. Փախստականներով մեքենաներից մեկում պայթուցիկ տեղադրել՝ պայթեցնելու և կոտորելու խաղաղ բնակիչներին:
3. Հարձակվել սեփական դիրքի վրա և սպանել մի քանի սեփական զինվորների՝ Ստեփանակերտ մուտքն արագացնելու նպատակով։
4. Բռնաբարություն և սպանություն տարեց մարդկանց, ովքեր կարող են մնալ իրենց բնակարաններում։