ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհանգստություն, տագնապի զգացողություն, անորոշություն: Այս բոլոր զգացումները, մի բան էլ ավելի, ունեինք արցախյան շրջափակման օրերին, թշնամու զորաշարժի կադրերը դիտելիս: Սեպտեմբերի 19-ից հետո ամեն ինչ փոխվեց: Սկսվեց Արցախից մեր հայրենակիցների տեղահանումը. թողնելով իրենց տները՝ նրանք տեղափոխվում են Հայաստան: Նման զարգացման շատերս պատրաստ չէինք: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, այն պահից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Պրահայի բանակցություններում հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է, բանակցային բոլոր գործընթացները և ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում համարյա թե փոխվեց:

«Մի բան է, երբ եռակողմ հայտարարությամբ փորձում ես դետալների հարց լուծել այն պարագայում, երբ Արցախը վիճելի տարածք է: Հիշում ենք՝ ռուսներն ասում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագա սերունդներին: Մեկ այլ բան է, երբ հայտարարում ես, որ փաստացի դուրս ես գալիս եռակողմ ֆորմատից, ի դեպ, դա ևս խայտառակ ֆորմատ էր, չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե դա նորմալ բան էր: Կապիտուլ յացիոն ֆորմատից դուրս ես գալիս, ստորագրում կապիտուլ յացիա, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Այդ պահից սկսած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բոլոր կենտրոնները վերանայում են իրենց դիրքորոշումը խնդրի նկատմամբ և վերաբերվում են վիճելի տարածքին որպես ոչ վիճելի տարածք, որտեղ տարածքի տերը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, կարող է իրականացնել գործողություններ, որոնք բխում են իր ներքին օրենքներից, Սահմանադրությունից և այլն: Այդ պահից սկսած, ըստ էության, Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, ստացավ լեգիտիմ իրավունք իրականացնելու ցանկացած գործողություն այդ տարածքում:

Ասում են՝ ռուսական խաղաղապահ ուժերը սա չարեցին, իրանցիներն ինչոր հայտարարություն արեցին, բայց գործողություն չարեցին, ֆրանսիացիներն ամենաբարձր մակարդակով բազմաթիվ հայտարարություններ արեցին, ԱՄՆ-ն մտահոգություն հայտնեց, անգամ զանգեց Ալիևին, բայց, միևնույնն է, ոչինչ չարեց: Այս նվնվոցների ու «մունաթի» համար հիմքեր կան, բայց նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ Արցախի հարցը միջազգայինից դարձավ Ադրբեջանի ներպետական, քաղաքական հարց: Դրա համար էլ Ադրբեջանն ասում է՝ եթե մեր տարածքն է, կարող ենք Լաչինի միջանցքը փակել ու անցակետ դնել, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունեն այնտեղ նախագահ, պատգամավորներ, կառավարություն և այլ օղակներ, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունի այնտեղ պաշտպանության բանակը, ոստիկանությունը և այլն: Տար բեր պատր վակ ն ե րով Ար ց ա խ ի անունը դրեցին չկառավարվող տարածք, որտեղ գործում են իբր ահաբեկիչներ, ռազմական վերջին գործողության անունը դրեցին լոկալ հակաահաբեկչական օպերացիա, որն իրականացնում է Ադրբեջանն իր, այսպես կոչված, սուվերեն տարածքում, այն է՝ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, եթե կարելի է այն թեթև անվանել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Այս ընթացքում Արցախում նաև արձանագրում են ռազմական վերջին գործողությունների ժամանակ տեղի ունեցած վայրագությունները, հավանաբար ինչ-որ պահից սկսած կլինեն նաև զեկույցներ, հրապարակումներ և դիմումներ միջազգային կազմակերպություններին: «Կարծում եմ՝ պրակտիկ տեսակետից այդ փաստահավաքությունը, արձանագրումները գուցե հենց այս պահին արդյունք չտան, բայց ինչ-որ պահի, երբ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան հնարավոր է փոխվի, օրինակ՝ ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնի պետք լինի Ադրբեջանին թուլացնել, կարգի հրավիրել, կամ էլ, որպես աշխարհաքաղաքական ինչ-որ կոնգլոմերատի անդամ, «տեղը դնել», այդ պահին փաստահավաք խմբի տվյալները կարող են օգտակար լինել, և խորը պահած տուփերից փաստաթղթերն ու տեսարանները դուրս բերվեն: Նույնը եղավ նաև 1915 թ. Ցեղասպանության պարագայում, երբ 100 տարի անց Արևմուտքի ինչ-որ երկրների՝ ԱՄՆ-ին, Գերմանիային և մյուսներին, անհրաժեշտ էր Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, որպես մահակ, լծակ ու գործիք սկսեցին օգտագործել Հայոց ցեղասպանության գործոնը: Գուցե հետագայում ինչ-որ պահի բարձրացնեն Արցախում ադրբեջանական ցեղասպանության կամ էթնիկ զտումների հարցը: Ամեն դեպքում դա օգտակար ու կարևոր գործ է: Կարծում եմ, որ համապատասխան կառույցները զբաղվում են դրանով, պետք է շարունակել փաստերի արձանագրումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Երևանում այս օրերին անհնազանդության ակցիաներ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս ընթացքում նա ուղերձով դիմեց ժողովրդին՝ խոսելով Հայաստանի ինքնիշխան , ազատ, ժողովրդավարական պետություն կամ վախվորած ծայրագավառ լինելու երկընտրանքի մասին. «Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում»: Խոսեց նաև Ռուսաստանի մասին, մասնավորաբար, որ արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղից հեռանալու պարագայում «պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա»: Ռուսաստանին մեղադրեց նաև Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները չկատարելու մեջ:

«Ինչ վերաբերում է նրան, որ իբր հիմա Հայաստանում դիլեման անկախականների ու գուբերնիստների մեջ է, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա վա բանկ է գնում՝ փորձելով խնդիրն այդ դաշտ տեղափոխել: Հանրապետության հրապարակ եկող և նաև ելույթ ունեցող անհատները և ուժերն իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներով շատ տարբեր կարող են լինել: Ուզում եմ մեկ բան հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանը թե՛ 2018, թե՛ 2021 թվականներին իշխանության չէր կարող գալ, եթե չլիներ Ռուսաստանի «դաբրոն»: Այլ հարց է, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ նաև Ռուսաստանի «դաբրոյով»: Արդյո՞ք ոչ նրա համար, որ Ռուսաստանը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի այս իբր միտումնավոր հակառուսական դեմարշներից, հետագայում Արցախի և Հայաստանի «բարեմասնություններով» իր սիտուացիոն դաշնակից Թուրքիային և Ադրբեջանին լավություն անի:

Այսինքն՝ այստեղ մեծ հարց է, թե փաստացի ով է ավելի մեծ ծառայություն մատուցել Ռուսաստանին՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այն ընդդիմությունը, որը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար անընդհատ նույն տեխնոլոգիաներով և մեթոդաբանությունը կիրառելով, փորձում է ամեն անգամ տարբեր արդյունքներ ստանալ: Դա, իհարկե, զարմանալի է, երբ անընդհատ նույն տեխնոլոգիաները կիրառելով, ակնկալում ես, որ հաջորդ անգամ արդյունքն այլ է լինելու: Ամեն ինչ, թացն ու չորը խառնվել է իրար: Արդեն չես հասկանում, թե ով է պրոռուսական, ով է պրոարևմտյան և այլն: Բայց հստակ է, որ թե՛ 2018, թե՛ 2021 թթ. կար աշխարհաքաղաքական կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, որի ակտիվ ու գործուն մասնակիցն էր նաև Ռուսաստանը:

Այսօր ունենք մի իշխանություն, որը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր: Հիմա համարյա թե արտաքին կառավարման երկիր ունենք, ընդ որում՝ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններից, յուրաքանչ յուրն իր շահից ելնելով: Ասենք, մեկը կառավարում է Արցախի, մյուսը՝ Սյունիքի, երրորդը՝ մյուս տարածաշրջանների, հաջորդը՝ տնտեսական հարցերի շուրջ և այլն: Մենք ունենք արտաքին կառավարման տակ եղած երկիր, ընդ որում՝ բազմավեկտոր կառավարվող երկիր»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular