Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհանգստություն, տագնապի զգացողություն, անորոշություն: Այս բոլոր զգացումները, մի բան էլ ավելի, ունեինք արցախյան շրջափակման օրերին, թշնամու զորաշարժի կադրերը դիտելիս: Սեպտեմբերի 19-ից հետո ամեն ինչ փոխվեց: Սկսվեց Արցախից մեր հայրենակիցների տեղահանումը. թողնելով իրենց տները՝ նրանք տեղափոխվում են Հայաստան: Նման զարգացման շատերս պատրաստ չէինք: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, այն պահից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Պրահայի բանակցություններում հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է, բանակցային բոլոր գործընթացները և ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում համարյա թե փոխվեց:

«Մի բան է, երբ եռակողմ հայտարարությամբ փորձում ես դետալների հարց լուծել այն պարագայում, երբ Արցախը վիճելի տարածք է: Հիշում ենք՝ ռուսներն ասում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագա սերունդներին: Մեկ այլ բան է, երբ հայտարարում ես, որ փաստացի դուրս ես գալիս եռակողմ ֆորմատից, ի դեպ, դա ևս խայտառակ ֆորմատ էր, չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե դա նորմալ բան էր: Կապիտուլ յացիոն ֆորմատից դուրս ես գալիս, ստորագրում կապիտուլ յացիա, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Այդ պահից սկսած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բոլոր կենտրոնները վերանայում են իրենց դիրքորոշումը խնդրի նկատմամբ և վերաբերվում են վիճելի տարածքին որպես ոչ վիճելի տարածք, որտեղ տարածքի տերը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, կարող է իրականացնել գործողություններ, որոնք բխում են իր ներքին օրենքներից, Սահմանադրությունից և այլն: Այդ պահից սկսած, ըստ էության, Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, ստացավ լեգիտիմ իրավունք իրականացնելու ցանկացած գործողություն այդ տարածքում:

Ասում են՝ ռուսական խաղաղապահ ուժերը սա չարեցին, իրանցիներն ինչոր հայտարարություն արեցին, բայց գործողություն չարեցին, ֆրանսիացիներն ամենաբարձր մակարդակով բազմաթիվ հայտարարություններ արեցին, ԱՄՆ-ն մտահոգություն հայտնեց, անգամ զանգեց Ալիևին, բայց, միևնույնն է, ոչինչ չարեց: Այս նվնվոցների ու «մունաթի» համար հիմքեր կան, բայց նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ Արցախի հարցը միջազգայինից դարձավ Ադրբեջանի ներպետական, քաղաքական հարց: Դրա համար էլ Ադրբեջանն ասում է՝ եթե մեր տարածքն է, կարող ենք Լաչինի միջանցքը փակել ու անցակետ դնել, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունեն այնտեղ նախագահ, պատգամավորներ, կառավարություն և այլ օղակներ, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունի այնտեղ պաշտպանության բանակը, ոստիկանությունը և այլն: Տար բեր պատր վակ ն ե րով Ար ց ա խ ի անունը դրեցին չկառավարվող տարածք, որտեղ գործում են իբր ահաբեկիչներ, ռազմական վերջին գործողության անունը դրեցին լոկալ հակաահաբեկչական օպերացիա, որն իրականացնում է Ադրբեջանն իր, այսպես կոչված, սուվերեն տարածքում, այն է՝ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, եթե կարելի է այն թեթև անվանել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Այս ընթացքում Արցախում նաև արձանագրում են ռազմական վերջին գործողությունների ժամանակ տեղի ունեցած վայրագությունները, հավանաբար ինչ-որ պահից սկսած կլինեն նաև զեկույցներ, հրապարակումներ և դիմումներ միջազգային կազմակերպություններին: «Կարծում եմ՝ պրակտիկ տեսակետից այդ փաստահավաքությունը, արձանագրումները գուցե հենց այս պահին արդյունք չտան, բայց ինչ-որ պահի, երբ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան հնարավոր է փոխվի, օրինակ՝ ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնի պետք լինի Ադրբեջանին թուլացնել, կարգի հրավիրել, կամ էլ, որպես աշխարհաքաղաքական ինչ-որ կոնգլոմերատի անդամ, «տեղը դնել», այդ պահին փաստահավաք խմբի տվյալները կարող են օգտակար լինել, և խորը պահած տուփերից փաստաթղթերն ու տեսարանները դուրս բերվեն: Նույնը եղավ նաև 1915 թ. Ցեղասպանության պարագայում, երբ 100 տարի անց Արևմուտքի ինչ-որ երկրների՝ ԱՄՆ-ին, Գերմանիային և մյուսներին, անհրաժեշտ էր Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, որպես մահակ, լծակ ու գործիք սկսեցին օգտագործել Հայոց ցեղասպանության գործոնը: Գուցե հետագայում ինչ-որ պահի բարձրացնեն Արցախում ադրբեջանական ցեղասպանության կամ էթնիկ զտումների հարցը: Ամեն դեպքում դա օգտակար ու կարևոր գործ է: Կարծում եմ, որ համապատասխան կառույցները զբաղվում են դրանով, պետք է շարունակել փաստերի արձանագրումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Երևանում այս օրերին անհնազանդության ակցիաներ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս ընթացքում նա ուղերձով դիմեց ժողովրդին՝ խոսելով Հայաստանի ինքնիշխան , ազատ, ժողովրդավարական պետություն կամ վախվորած ծայրագավառ լինելու երկընտրանքի մասին. «Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում»: Խոսեց նաև Ռուսաստանի մասին, մասնավորաբար, որ արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղից հեռանալու պարագայում «պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա»: Ռուսաստանին մեղադրեց նաև Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները չկատարելու մեջ:

«Ինչ վերաբերում է նրան, որ իբր հիմա Հայաստանում դիլեման անկախականների ու գուբերնիստների մեջ է, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա վա բանկ է գնում՝ փորձելով խնդիրն այդ դաշտ տեղափոխել: Հանրապետության հրապարակ եկող և նաև ելույթ ունեցող անհատները և ուժերն իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներով շատ տարբեր կարող են լինել: Ուզում եմ մեկ բան հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանը թե՛ 2018, թե՛ 2021 թվականներին իշխանության չէր կարող գալ, եթե չլիներ Ռուսաստանի «դաբրոն»: Այլ հարց է, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ նաև Ռուսաստանի «դաբրոյով»: Արդյո՞ք ոչ նրա համար, որ Ռուսաստանը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի այս իբր միտումնավոր հակառուսական դեմարշներից, հետագայում Արցախի և Հայաստանի «բարեմասնություններով» իր սիտուացիոն դաշնակից Թուրքիային և Ադրբեջանին լավություն անի:

Այսինքն՝ այստեղ մեծ հարց է, թե փաստացի ով է ավելի մեծ ծառայություն մատուցել Ռուսաստանին՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այն ընդդիմությունը, որը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար անընդհատ նույն տեխնոլոգիաներով և մեթոդաբանությունը կիրառելով, փորձում է ամեն անգամ տարբեր արդյունքներ ստանալ: Դա, իհարկե, զարմանալի է, երբ անընդհատ նույն տեխնոլոգիաները կիրառելով, ակնկալում ես, որ հաջորդ անգամ արդյունքն այլ է լինելու: Ամեն ինչ, թացն ու չորը խառնվել է իրար: Արդեն չես հասկանում, թե ով է պրոռուսական, ով է պրոարևմտյան և այլն: Բայց հստակ է, որ թե՛ 2018, թե՛ 2021 թթ. կար աշխարհաքաղաքական կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, որի ակտիվ ու գործուն մասնակիցն էր նաև Ռուսաստանը:

Այսօր ունենք մի իշխանություն, որը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր: Հիմա համարյա թե արտաքին կառավարման երկիր ունենք, ընդ որում՝ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններից, յուրաքանչ յուրն իր շահից ելնելով: Ասենք, մեկը կառավարում է Արցախի, մյուսը՝ Սյունիքի, երրորդը՝ մյուս տարածաշրջանների, հաջորդը՝ տնտեսական հարցերի շուրջ և այլն: Մենք ունենք արտաքին կառավարման տակ եղած երկիր, ընդ որում՝ բազմավեկտոր կառավարվող երկիր»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ավտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԹավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախչևան. Նախչևան գոյություն չունի, Նա-խի-ջև-ան է. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին Պի’ղծ է ձեր կառավարության ծրագիրը, հայ ժողովուրդը ձեզ «ալիևյան սահմանադրության» մանդատ չի’ տվել ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. նախաձեռնվել է վարույթ. ՊՆ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Վրաստանում կարծում են, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել Կրասնոդարից Հայաստան Վերին Լարսով փոխադրումները Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ
Ամենադիտված