ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Փաշինյանը նոր դավադրության է պատրաստվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարություններում և առկա աշխարհաքաղաքական իրողություններում մեկ բան ակնհայտ է։ Թուրքիան և Ադրբեջանն իրենց առջև խնդիր են դրել՝ ամեն գնով ստանալ Զանգեզուրի արտատարածքային միջանցքը, որը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ և փոխանակ պայմանավորվելու՝ երկար տարիներ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ, Նիկոլ Փաշինյանը միտումնավոր սրում է։

Արդյո՞ք նա անվտանգության երաշխիքներ է ստացել Արևմուտքից, նախքան իր այդ չափազանց վտանգավոր ուղերձի հրապարակումը, Փաշինյանն արդեն հասցրել էր զրուցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Հավաքական Արևմուտքն, իհարկե, ամենևին էլ ցանկություն չունի օգնելու և աջակցելու Հայաստանին, փոխարենը փորձում է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ։

2020 թվականի 44-օրյա պատերազմից ուշքի չեկած՝ այսօր էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Հայաստանը չի կարող լինել, ո՛չ Վրաստան, ո՛չ Ուկրաինա, եթե Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում նրանց սպառնում են ընդամենը մեկ պետություն, ապա Հայաստանին, ըստ էության, վտանգ է սպառնում երեք ուժերից՝ Թուրքիայի և Ադրբեջանին չհաշված, այժմ էլ Փաշինյանը Հայաստանը թշնամացնում է Ռուսաստանի դեմ։

Այսպիսի հարվածը գերտերությանը բնականաբար լռելյայն չեն տանի և պատասխանելու են ամբողջ ուժով։ Այն, ինչ Հայստանի Հանրապետության հետ անում է Նիկոլ Փաշինյանը, դժվար է վերագրել միայն ապիկարությանն ու ոչ կոմպետենտությանը, սա պարզ դավաճանություն է, ստեղծել իրավիճակ, երբ թշնամիներն Արցախը զավթելուց հետո տարածքներ կզավթեն նաև Հայաստանից, ապա և, փաստի առաջ կանգնեցնելով Հայաստանի Հանրապետությանը, ճողոպրել։

Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն ու հայ հանրությունն ի վերջո վեր կանգնել նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերից, և Փաշինյանին հեռացնելով կանխել վտանագվոր և ծայրաստիճան ծանր այս ընթացքը, բարդ է ասել, բայց որ Հայաստանն ապրում է իր կյանքի ամենաբարդագույն օրերից մեկը հաստատապես այդպես է։

Անժելա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular