ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանի դեմարշը. ո՞ւմ է ուզում Փաշինյանը ԱԳ նախարար նշանակել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը լրջորեն մտածում է հրաժարական տալու մասին՝ որպես դեմարշ Նիկոլ Փաշինյանի վերջին վտանգավոր արարքի։ 2020թ.-ից հետո Փաշինյանը փաստացի երկու անգամ է «փուռը տալիս» Արարատ Միրզոյանին։ Եթե առաջին դեպքում նա դաժան ծեծի ենթարկվեց 2020թ. նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, ապա այս դեպքում Փաշինյանը խայտառակ արեց իր նշանակած արտգործնախարարին։

Մինչ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում մանրամասն և բավականին կոշտ շեշտադրումներով ներկայացնում էր ադրբեջանական վայրագությունները, Փաշինյանը դրանից մի քանի ժամ առաջ Երևանում այլ պատկեր էր նկարագրում՝ պնդելով՝ «արցախցիների կյանքին ուղիղ սպառնալիք չկա»։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այս հայտարարությունն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ելույթի մեխն էր դարձել՝ լուրջ խաղաթուղթ դառնալով ադրբեջանցիների ձեռքին։ Դա էր պատճառը, որ Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԱԽ նիստում ցուցադրաբար հեռացավ Բայրամովի ելույթի ժամանակ։

Ըստ ՔՊ մեր աղբյուրների, Միրզոյանի այդ քայլը հարուցել է Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների զայրույթը, որոնք կոշտ դիտողություններ են արել Նիկոլ Փաշինյանին։ Այժմ էլ Արարատ Միրզոյանը մտադիր է հրաժարական տալ՝ այդկերպ ցույց տալով, որ համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Նաև չի ցանկանում հերթական քավության նոխազը դառնալ Փաշինյանի ձեռքում։

«Քաղպայմանագրում» արդեն շրջանառվում է հնարավոր նոր ԱԳ նախարարի անունը։ Նա ծագումով արցախցի, բայց բոլոր արժեհամակարգերը դավաճանած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Նախորդ անգամ արևմուտքի գործակալ Գրիգորյանին նախարար նշանակել չհաջողվեց Ռուսաստանի դիմադրության արդյունքում, իսկ այժմ, երբ Փաշինյանը մտադիր է ամեն գնով սրել հայ-ռուսական հարաբերությունները, այդ հանգամանքը հաշվի չեն առնելու։

Արմեն Գրիգորյանը գործող վարչախմբի դավաճանական գծի ճարտարապետներից մեկն է, Փաշինյանի ամենակեղտոտ հանձնարարությունները կատարելու հարցում էլ որևէ կաշկանդվածություն չունի։

Կարեն Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular