ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանության կանխման գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վայրիմու Նդերիտուն տագնապալի է անվանել Ադրբեջանի կողմից վերջին ռազմական էսկալացիան եւ ընդգծել է հետագա բռնության կանխման եւ տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովման կարեւորությունը, տեղեկացրել է ՄԱԿ մամուլի ծառայությունը։

«Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել էսկալացիային եւ առանց այդ էլ լարված իրավիճակին ու քաղաքացիական բնակչությանն այդ շրջանում ենթարկել բռնության վտանգին, ներառյալ ցեղասպանության եւ դրա հետ կապված չարագործությունների հավանականությունը։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը բռնության կանխման եւ խաղաղության պահպանման համար»,- ընդգծել է հատուկ խորհրդականը։

Նդերիտուն կրկնել է երկխոսության եւ խաղաղության իր կոչը, ինչպես նաեւ կոչ է արել խուսափել լարվածության ցանկացած խորացումից, նա ընդգծել է բռնության ազդեցությունն անմեղ եւ խոցելի քաղաքացիական անձանց վրա, նշվել է հաղորդագրությունում։

«Ռազմական էսկալացիայի նախորդ դեպքերը տարածաշրջանում զգալի բացասական ներգործություն են ունեցել քաղաքացիական բնակչության վրա, տեղեկություններ են ստացվել նաեւ զոհերի մասին քաղաքացիական բնակչության շրջանում՝ վերջին էսկալացիայի հետեւանքով։ Բացի այդ, տարածաշրջանում հաճախակիացել են տեղեկություններն ատելության եւ երկպառակության հրահրման մասին, ինչը խորացնում է լարվածությունը։ Բռնությունը եւ ատելությունը ուժեղացնում են մեկը մյուսին։ Մենք պետք է խզենք այդ արատավոր շրջանը եւ աշխատենք ապագայի կառուցման ուղղությամբ, որտեղ այլեւս չեն լինի բռնություն եւ բաժանում։ Ես համառորեն կոչ եմ անում բոլոր կողմերին կառուցողական երկխոսություն եւ բանակցություններ վարել՝ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի լիակատար հարգման  պայմաններում»,- ասել է նա։

Հատուկ խորհրդականը նաեւ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում՝ չնայած հումանիտար օգնության վերջերս արձանագրված առաջընթացին, այդ թվում Լաչինի միջանցքով։ Հատուկ խորհրդականը հիշեցրել է Միջազգային դատարանի (ՄԴ) 2023թ. փետրվարի 22-ի որոշման մասին, որը հաստատել է դատարանը 2023թ. հուլիսի 6-ին, դրանում նշվել են այն ժամանակավոր միջոցները, որոնք վերաբերում են ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման Միջազգային կոնվենցիայի կիրառմանը (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։ Նա նաեւ կրկնել է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի 2033թ. փետրվարի 24-ի եւ օգոստոսի 3-ի կոչերը՝ նշելով, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կողմերի համար։ Հատուկ խորհրդականը նշել է այն բանի կարեւորությունը, որ դրանք պետք է կատարվեն ողջ ծավալով, ներառյալ բոլոր միջոցները ձեռնարկելու հրամանը Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղափոխման ապահովման մասին՝ երկու ուղղություններով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular