ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսանողության պայքարը կատաղեցրել է Փաշինյանին. սև ամպեր ԿԳՄՍ նախարարի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի բոլոր մահացու վախերին ավելացել է ևս մեկը։ Ուսումնական հաստատությունների ուսանողների զգալի մասն ակտիվորեն միացել է նոր համաժողովրդական շարժմանը և մասնակցում են ոչ միայն երեկոյան հանրահավաքներին, այլև ցերեկը տարբեր փողոցներ փակելու ակցիաներին։ Այս հանգամանքը լրջորեն ահաբեկել է Նիկոլ Փաշինյանին, ով այդ կապակցությամբ իր ողջ հերսը թափել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին նա անձամբ զանգահարել է նախարարին, ամենավերջին խոսքերով նրան շշպռել, հայտարարել, թե չի տիրապետում իրավիճակին, իսկ նրա նշանակած ռեկտորները ոչինչ չեն կարողանում անել, ուսանողության՝ օրեցօր թափ հավաքող ալիքը կասեցնելու համար։ Դա է պատճառը, որ վերջին մեկ օրվա ընթացքում մի քանի բուհեր հայտարարեցին, թե ուսումնական գործընթացը բնականոն գնում է, իսկ ուսանողների մեծ մասը չի մասնակցում դասադուլներին, ինչն իհարկե, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Ի դեպ Ժաննա Անդրեասյանը բավականին լուրջ հակառակորդներ ունի, ովքեր այս հանգամանքն օգտագործելով, փորձում են նրա ոտքերի տակից քաշել հողը։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ Ժաննա Անդրեասյանի հայրը ժամանակին եղել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող բանկի կառավարիչը և հիմա էլ «Արդշինբանկ»-ի խորհրդի անդամ է։ Անդրեասյանի դեմ այս ողջ արշավը համակարգում և իրականացնում է Արայիկ Հարությունյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նախկինում հենց ԿԳՄՍ նախարարն էր։ Հարությունյանը չի կարողանում մարսել այն հանգամանքը, որ իր նշանակյալ Դումանյանին հեռացրեցին նախարարի պաշտոնից՝ փոխարենը նշանակելով Ժաննա Անդրեասյանին, ով առանձնապես չի ցանկանում ենթարկվել Արայիկ Հարությունյանի քմահաճույքներին, ուստի և նախարարի դեմ լուրջ արշավ են սկսել՝ ընդհուպ վարչապետի մոտ նրան մեղադրելով սաբոտաժի մեջ։ Ինքը՝ Փաշինյանը, հրաշալի գիտակցում է, որ անվերահսկելի ուսանողությունը կարող է դառնալ շարժման լոկոմոտիվը և խարխլել իր՝ առանց այն էլ խարխուլ իշխանության հիմքերը, ուստի հենց սրանով էլ կարելի է բացատրել երիտասարդների նկատմամբ ոստիկանների առանձնակի դաժան վերաբերմունքը։

Նարինե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular