ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարաշահումներ բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում․ վարչապետը նոր հանձնարարական տվեց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ խնդիրներ են վեր հանվել։ Այսօր մեկնարկելով կառավարության նիստը՝ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում որոշակի վնաս պատճառվում է սպառողներին և գործարարներին»,- արձանագրեց գործադիրի ղեկավարը՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարելով մեկ ամսում այս ոլորտում չարաշահումների վերահսկման և որակի վերահսկողության գործառություներն ավելի նպաստավոր իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն, բացի այդ հանձնարարվեց Պետական եկամուտների կոմիտեի հետ մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն։ 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular