Չարաշահումներ բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում․ վարչապետը նոր հանձնարարական տվեց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԲենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ խնդիրներ են վեր հանվել։ Այսօր մեկնարկելով կառավարության նիստը՝ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում որոշակի վնաս պատճառվում է սպառողներին և գործարարներին»,- արձանագրեց գործադիրի ղեկավարը՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարելով մեկ ամսում այս ոլորտում չարաշահումների վերահսկման և որակի վերահսկողության գործառություներն ավելի նպաստավոր իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն, բացի այդ հանձնարարվեց Պետական եկամուտների կոմիտեի հետ մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն։