ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի լկտիությունն անցնում է չափերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո իր ռազմական ներուժը մի քանի անգամ մեծացրած Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ պաշտոնապես Երևանից պահանջում է չմեծացնել իր ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները և պաշտպանության բանակը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, Հայաստանից պահանջել դադարեցնել մեծացնել ռազմական ծախսերը, ձեռնպահ մնալ ռևանշիստական ծրագրերից, չխախտել և կասկածի տակ չդնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իշխանությունը, դադարեցնել անջատողականության և ահաբեկչության հովանավորումն Ադրբեջանի, Ղարաբաղի տարածաշրջանում։

Պահանջել է նաև անհապաղ դուրս բերել հայ զինվորականներին, լուծարել Հայաստանին ենթակա ռեժիմի «ռազմական» և այսպես կոչված կառավարական կառույցները, զինաթափել հայկական բոլոր զինված ուժերը։ Միայն Փաշինյանի իշխանությունը կարող են հասցնել Հայաստանի ինքնիշխանությունն այնպիսի ստորին կետի, որ թշնամին այսքան լկստվեր և ընդհուպ Հայաստանի ներքին գործերին միջամտող հայտարարություններ աներ, իրեն թույլ տար պահանջել դադարեցնել ռազմական ծախսեր անելը։

Ի վերջո, Ադրբեջանն այնքան է կորցրել չափի զգացումը, որ այլևս չի էլ կարողանում կանգ առնել։ Այս հայտարարությունները, սակայն, որևէ կերպ չեն արժանանում Հայաստանի դավաճանական և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող փաշինյանական վարչախմբի կոշտ գնահատականին, ընդհակառակը, լավագուն դեպքում միայն տարբեր բողոքներ և նվնվոցներ ենք լսում միջազգային տարբեր ասպարեզներում, թե՛ Փաշինյանի և թե՛ նրա արտգործնախարարի կողմից։ Մինչդեռ ավելի իրատեսական կլիներ, որ Փաշինյանն ու Միրզոյանը պարզ և հստակ և կոշտ պատասխանեին Ադրբեջանի ապօրինի պահանջներին, միջազգային հանրությանն էլ ցույց տային Ադրբեջանի պահանջների անթույլատրելիությունը։

Ի վերջո Հայաստանում ինքնիշխանությունը վերականգնելու մեկ ճանապարհ կա՝ ազատվել փաշինյանական իշխանությունների ներկայությունից, որից հետո դնել վերածննդի հիմքերը։

Գարիկ Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular