ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեպքում է Թևանյանը պատրաստ համագործակցել Հայկ Մարությանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպես այդպիսին, ուղղակի բանակցություններ չկան: Մեր սկզբունքն է՝ մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը, այն դեպքում, եթե ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանը:

«Ես հայտարարել եմ, որ հրաժարվում ե ԱԺ պատգամավորի մանդատից, չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, այլ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որ ապահովենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Մեզ սարսափելի պրոցեսներ են սպասվում այս իշխանության մնալու դեպքում»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայկ Մարությանին, Թևանյանն ասաց, որ առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ կարևորը տեսնել՝ Մարությանը  կիսում է իրենց օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով, թե ոչ:

«Եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, մենք չենք հավակնում որևէ պաշտոն վերցնելու։ Մեր հասարակությունը հնարավորություն տվել է, որ իշխանազրկում լինի և այո՛՝ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց միայն մեր օրակարգը կիսելու դեպքում։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա մինչև տարեվերջ՝ Էրիվան կլինի»,- շեշտեց Թևանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular