ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չփոխել վեկտորը. ինչու՞ վախեցավ Փաշինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը։ Իհարկե, Փաշինյանն իր այս հայտարարությունն անելով, փորձել է հնարավորինս շրջանցիկ և խուսափողական հայտարարություն անել՝ նշելով, թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխել հնարավոր չէ, քանի որ այն ո՛չ ռուսամետ է, ո՛չ ամերիկամետ է, այլ համապատասխանում է Հայաստանի շահերին։

Թերևս, սակայն, կարելի է պատկերացնել, որ կախված նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և հնարավոր քաղաքական զարգացումների հետ, Փաշինյանը գիտակցում է, որ կարող է լրջագույն խնդիրներ ունենալ, այդ թվում նաև Ռուսաստանից և փորձում է առայժմ չքչփորել մեղվի բույնը, որպեսզի անձնական և քաղաքական խնդիրներ չունենա Ռուսաստանի հետ։

Այն, որ Ռուսաստանը հատկապես Միացյալ Նահանգների վերջին ակտիվացումից հետո զգալիորեն ակտիվանալու փորձեր է անում մեր տարածաշրջանում, որևէ կասկած չի հարուցում։ Փաշինյանի՝ վերջին շրջանի արտաքին քաղաքական վայրիվերությունները և հստակ հակառուսական գիծն իվերջո պետք է հանգեցնեն Ռուսաստանի կողմից լրջագույն միջամտության։

Ինքը՝ Փաշինյանը, բավականին լավ հոտառություն ունենալով, հասկանում է նման զարգացումների հետևանքները, և մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առայժմ իր արևմտյան հովանավորներին հորդորել է փոքր-ինչ մեղմացնել տոները՝ գիտակցելով, որ իրենք և գցելու և պատժելու ժամանակ, նույն այդ արևմտյան տերերն ամենևին էլ իրեն թիկունք չեն կանգնելու և անվտանգության երաշխիքներ չեն տալու։

Թեև հենց սա է պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից, տոնայնության որոշակի փոփոխության և ավելի մեղմ հայտարարությունների, ինչն էլ ապացուցում է, որ նույն «Քաղաքացիական պայմանագիրն» է հասկանում, որ լրիվ հակառուսականության ձգտելը կարող է իրենց համար չափազանց տխուր հետևանքներ ունենալ։ 

Աշոտ Սարհատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular