ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտը հարկադրված ընդունել է Ադրբեջանի առաջարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Ստեփանակերտը համաձայնվել է Աղդամի ճանապարհով և Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակյա տեղափոխումը։ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարել է, թե ընդունել են «Կարմիր խաչի» Ստեփանակերտի գրասենյակի ու ռուս խաղաղապահների առաջարկը՝ հաշվի առնելով խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը։ «Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է, հացահատիկի հայթայթման ու հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը»,- ասվում է տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ Աղդամով ու Լաչինով կընդունեն արտասահմանյան ծագման բեռներ՝ բացառապես «Կարմիր խաչի», այլ ոչ այլ մեքենաներով։ Ըստ էության, սա նշանակում է ընդունել ադրբեջանական կողմի պահանջները, սակայն Արցախի իշխանությունները ստեղծված իրավիճակում չունեին այլ տարբերակ, հատկապես, որ Հայաստանի իշխանությունները լիովին մենակ են թողել Արցախին և զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների գործընթացով, իսկ հումանիտար բեռներով մի քանի տասնյակ բեռնատարներն արդեն մոտ երկու ամիս մնացել են Հակարիի կամրջի մոտ։

Իհարկե, հեշտ է Երևանից, կամ աշխարհի այլ քաղաքներից տաք սենյակում նստած քննադատել Արցախի իշխանություններին և արցախցիներին, սակայն պետք է հաշվի առնենք, որ մենք այդ մարդկանց թողել ենք սովամահության ճիրաններում և նրանք, ի վերջո, ստիպված են գնալ այս քայլին։ Այն, որ այս քայլը միակ արդարացվածն էր այս պայմաններում, գրեթե կասկած չի հարուցում ոչ ոքի մոտ, իսկ այսպիսի օրհասական վիճակի չհասնելու համար, առաջին հերթին հարկավոր էր Հայաստանում ունենալ ազգային իշխանություն, որը ջանքեր կգործադրեր Արցախի հարցը միջազգային ատյաններում ըստ առժանվույնս ներկայացնելու, Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային հանրությանը տեղ հասցնելու և պարտադրելու միջոցներ ձեռնարկել, իսկ այսպես որևէ մեկը բարոյական իրավունք չունի քննադատելու արցախցիներին նման որոշում կայացնելու համար։

Սոնա Քերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular