ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Պետդեպի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում։

Բայրամովը Բոնոյին ասել է, որ «խոչընդոտող կողմն Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ - խմբ.) և Լաչին (Բերձոր - խմբ.) ճանապարհների միաժամանակյա բացման մասին համաձայնագրի իրականացմանը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի Պետքարտուղար Անտոնի Բլինկենի միջև սեպտեմբերի 1-ին  կայացած զրույցի ընթացքում, Հայաստանն է և նրա ստեղծած անօրինական ռեժիմը»։

Միաժամանակ, Բայրամովը հերքել է Արցախում շրջափակման և հումանիտար ճգնաժամի փաստը։

«Ջեյհուն Բայրամովը հայտարարել է տարածաշրջանում տիրող իրավիճակին քաջատեղյակ մի շարք միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հայկական կողմի հայտարարությունների կրկնման անընդունելիությունը, և ընդգծել, որ չնայած Հայաստանի մշտական ​​ռազմաքաղաքական սադրանքներին՝ Ադրբեջանի դեմ իր զրպարտչական արշավն ամբողջ աշխարհում, աջակցությունը մեր տարածքներում անջատողականությանը, Ադրբեջանը շարունակում է կառուցողական դիրքորոշում ունենալ»,- ասվում է ուղերձում։

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի անհիմն պնդումները, որոնք նա տարածում է Ադրբեջանի տարածքներում հայկական զինված ուժերի ներկայությունից ուշադրությունը շեղելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով, արտացոլվել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմի ելույթում»,- ասված է ուղերձում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular