ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերին հարցումը. Ավինյանը շանս չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«GALLUP International association» հայաստանյան ներկայացուցչությունը երեկ ամփոփել է վերջին հարցումները, նշել, թե ինչպես են քվեարկելու երևանցիներն առաջիկա ընտրություններին։ Հարցումը վկայում է, որ գործող իշխանությունների թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, բացարձակապես որևէ շանս չունի դառնալու Երևանի քաղաքապետ։ Հարցման մասնակիցների միայն 22,5 %-ն է հայտարարել, որ քվեարկելու է ՔՊ-ի և Ավինյանի, 14,3 %-ը իր ձայնը տալու է Հայկ Մարությանի օգտին։ Հարցվածների 7,8 %-ը ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, 6,7 %-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությանը՝ կալանավորված Արտակ Գալստյանի գլխավորությամբ, 5,7 %-ն իր ձայնը կտա «Ապրելու երկիր» կուսակցությանը և Մանե Թանդիլյանին, հարցվածների 5,2 %-ն էլ՝ «Հանրապետություն» կուսակցությանը և Արտակ Զեյնալյանին։ Հաջորդ ուժն արդեն՝ «Լուսավոր Հայաստանը», Դավիթ Խաժակյանի առաջնորդությամբ, կարող է չհավաքել անհրաժեշտ 4 %-ը, այդ կուսակցությունը ստանում է, ըստ հարցումների, միայն 3,8 %։ Եվս 3,6%-ն իր քվեն կտա Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությանը, մնացած մանր տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ Հարցվածների 9,9 %-ը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6 %-ն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։

Ըստ հայաստանյան ներակայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի՝ ընտրությունների մասնակցությունը բավականին բարձր է լինելու, թերևս հենց այս հանգամանքն էլ կանխորոշելու է իշխող ուժի պարտությունը։ Տևական ժամանակ նրանք փորձում են հանրությանը համոզել չմասնակցել ընտրություններին, որքան ցածր լինի մասնակցությունը, այնքան կբարձրանան Ավինյանի շանսերը, սակայն այժմ երեկվա հանրահավաքի ձախողումից հետո, արդեն կարելի է փաստել, որ նույնիսկ այն մարդիկ ովքեր տատանվում էին, մտածելու են գնալ ընտրության, քվեարկել իշխանության և նրա սպասարկուների դեմ՝ ասպիսով դնելով Հայաստանում փոփոխությունների սկիզբը։ 

Արամ Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular