ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միտինգ քշվածները. Փաշինյանը տապալվում է Երևանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» խայտառակ կերպով տապալեցին երեկ իրենց հանրահավաքը։ Նույնիսկ վարչական ռեսուրսների, մարզերից բոլոր պետական հաստատություններին և ուսումնական հաստատություններին պարտադրելով, տրանսպորտ և սնունդի փող տրամադրելով՝ Փաշինյանին չէր հաջողվել լցնել տարածքը Ռուսաստանի հրապարակում, ուր հավաքվել էին երթից հետո։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն անհատական նույնականացման մեթոդով մշտապես ճիշտ թիվ է տալիս, հայտնել էր, թե ժամը 20։15-ի դրությամբ Մյասնիկյանի արձանի մոտ ընդամենը 4800 մարդ կա։

Թերևս հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կորցրել էր հավասարակշռությունը։ Աջ ու ձախ վիրավորում, սև ու սպիտակ էր խաղում, նաև իր բոլոր հիմնական մրցակիցների հասցեին սպառնալիքներ էր տեղում։ Փաշինյանը ցանկանում էր այս հանրահավաքով ցույց տալ իր ուժը հանրությանը, ապացուցել, որ կարող է մեծ զանգվածներ հավաքել նախկինի պես, փոխարենն այնպես ձախողվեց, որ անգամ իր կողմնակիցներն են շփոթված և նեղված։

Բնական է, որ այսպիսի տապալումից հետո նույնիսկ նախկիններն ու քրեական հեղինակությունները, որոնք խոստացել էին աջակցել ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածուին, այլևս կարող են չանհանգստանալ և ընդհանրապես չաշխատել իշխանության թեկնածուի օգտին, ավելին, խելք ունենալու դեպքում, կաջակցեն ընդդիմությանը՝ հստակ գիտակցելով, որ սեպտեմբերի 17-ից հետո արդեն հաշված օրեր են մնալու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Մենք Երևան քաղաքն ազատագրել ենք քրեական տարրերի գերիշխանությունից»,- երեկ հայտարարում էր Փաշինյանը։

Սուտ. յուրաքանչյուրը գիտի, թե իրականում ինչպես են հարաբերվում քրեականների հետ գործող իշխանությունները, բայց ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում Երևանը և ոչ միայն Երևանը, հնարավոր կլինի ազատագրել դավաճան տարրերի գերիշխանությունից։

Արևիկ Մելիքսեթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular