ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի զանգերին Պուտինը չի պատասխանել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։ Երկու օր անց էլ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի հետ։ Միակ գերտերության ներկայացուցիչը, որին Փաշինյանը չի զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Եվ այս հանգամանքը լուրջ զարմանք է հարուցել։

Ի դեպ, Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց ունեցել է այս տարվա հուլիսի 5-ին, անցել է երկու ամսից ավելի։ Փաշինյանն ինքը փորձել է անձամբ կապվել Պուտինի հետ։ Օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել էին ԱԳՆ և ամենախիստ բողոքի նոտան էին հղել՝ պարզ ակնարկելով, թե մի շարք դեպքերում Հայաստանի իշխանությունները ոչ բարեկամական քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի նկատմամբ։ Բողոքի այս նոտան չափազանց ահաբեկել էր Նիկոլ Փաշինյանին, ընդ որում և առաջին հերթին ֆիզիկական առումով և դա է պատճառը, որ անմիջապես Հայաստանում վագների հազարավոր մարտիկների մասին կեղծ տեղեկություններ տարածեցին կառավարությանը մերձ տելեգրամյան ալիքները, իսկ նրա թիկնազորի պետ, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին ազատեցին աշխատանքից։

Փաշինյանը բողոքի նոտայից հետո, արտգործնախարար Արարատ Միրզոյանին հանձնարարել է զանգահարել Սերգեյ Լավրովին, սակայն արտգործնախարարի հեռախոսազանգը մերժել են, ընդհանրապես չեն պատասխանել։ Դրանից հետո Փաշինյանն ինքն է անձամբ փորձել կապվել Պուտինի հետ, սակայն Կրեմլում որևէ մեկը հեռախոս չի վերցրել, որպեսզի նույնիսկ մերժի։ Մեկ օր տվայտվելուց հետո, Փաշինյանը կրկին փորձել է զանահարել, իսկ չհաջողելուց հետո, արդեն, ծավալուն նամակ է գրել։ Ի դեպ այդ նամակի մասին ՌԴ նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, քամահրական տոնով արձանագրել էր Վլադիվաստոկում կայացած համաժողովի ընթացքում, նշել, թե Փաշինյանն իրեն նամակ է ուղարկել և կոնտակտները պահպանվում են։ Այդ նամակում Նիկոլ Փաշինյանը փորձել է բացատրել, որ Հռոմի ստատուտը Ռուսասատնի նախագահի դեմ չէ, հայ–ամերիկյան զորավարժությունները Ռուսաստանի դեմ չեն և, ընդհանրապես, ռուսական կողմը ճիշտ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի քայլերը։

Իհարկե Փաշինյանը, ի տարբերություն բազմաթիվ հայաստանյան գործիչների, բավականին լուրջ հոտառություն ունի և հասկանում է, որ վտանգը ոչ միայն չի անցել, այլև օրեցօր ավելի խորանում է և առաջին հերթին կապված հենց իր անձի հետ, դա է պատճառը, որ նա գիտակցում է, որ ոչ մի այլ տարբերակ չունի և պետք է շարունակի հոխորտալ, ինչն էլ, ի դեպ, երեկ անում էր Ազգային ժողովի ամբիոնից։

Անահիտ Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular