ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ Փաշինյանը նոր հիշեց Ավինյանին. Վարչախումբը ձախողում է ընտրությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնապես չէր անդրադառնում թեկնածուներին, իսկ նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցի մեծ մասը նվիրել է հենց Երևանի ավագանու ընտրություններին։ Ինչու՞ հենց այս պահին քաղաքապետի թեմայով Փաշինյանը որոշեց խոսել։ Ըստ էության նա անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին, երբ «Քաղպայմանագրում» համոզվել են, որ Տիգրան Ավինյանն ամեն ինչ ձախողել է, իսկ նրա վարկանիշը նույնիսկ կայուն անվանել հնարավոր չէ։

Ավինյանի կերպարը, խոսելու ոճը, տարօրինակ վարքը, երբեմն ժարգոնով քաղաքացիների հետ հարաբերվելը վանել է նույնիսկ նրանց, ովքեր նախկին փոխվարչապետին ընկալում էին քիչ թե շատ քաղաքակիրթ, հավասարակշռված մարդ։ Պարզվեց, որ նրա այս կերպարը հօդս է ցնդել, վարկանիշը կանգնել էր, իսկ հիմա աստիճանաբար նվազում է։ «Քաղպայմանագրում» հստակ գիտակցում են, որ Ավինյանն այլևս ինքնուրույն չի կարողանալու խաղալ, իհարկե, ինքը՝ Փաշինյանը, դեմ չէ դրան և ամեն ինչ արել է, որպեսզի Տիգրան Ավինյանն առանց իրեն չկարողանա գործոն դառնալ։

Ավինյանը, ի դեպ, երկար ժամանակ դիստանցավորվում էր «Քաղպայմանագրից», տարբեր հարցազրույցներում փորձում առանձին, միայնակ գայլի կերպար ընդունել և հնարավորինս հեռու մնալ Փաշինյանի հետ ասոցացվելուց։ Իսկ այժմ Փաշինյանը նույնիսկ արհամարհական է խոսում Տիգրան Ավինյանի մասին, Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Տիգրան Ավինյանն իր կողքին չի եղել 2021 թվականի Խորհրդարանական արտահերթ ընտրություններում, Փաշինյանն իմիջայլոց հայտարարել է, թե Ավինյանը միշտ էլ քաղաքական թիմի անդամ է եղել և կա։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանն ինքը սպասում էր, որ Ավինյանն արձանագրի իր ձախողումը, և կարողանա Փաշինյանը մտնել իբր իրավիճակը փրկելու համար։ Այս կերպ վարչախմբի պարագլուխը ցանկանում է, որ յուրաքանչյուր ՔՊ-ական իրեն պարտական զգա իր հետ հարաբերություններում, ինչը սակայն այս դեպքում կարող է վատ արդյունք ունենալ և իրավիճակն արդեն չափազանց ծանր է և նույնիսկ Փաշինյանի խառնվելը չի կարողանա փոխել վիճակը։

Ի դեպ, Փաշինյանին նաև դրսի իր հովանավորները, նախ և առաջ ամենիկացիները, պարզ ասում են, որ այս ընտրություններն իր լեգիտիմության ընտրություններն են լինելու և ձախողման դեպքում նա կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել և մինչդեռ Փաշինյանի ռեյտինգը չափազանց ցածր է, թեպետ նա ունի իր կայուն ընտրազանգվածը, որոնց եթե կոչ անի, ապա «պոլի փեդ» էլ կընտրեն, բայց դրանք ոչ բոլորն են, Փաշինյանի վարկանիշն իր սեփականն է, ոչ կուսակցությանը և բոլոր «պոլի փեդերի» կամ «ուսապարկերի» վրա չի տարածվում, առավել ևս, որ Փաշինյանի առնչությունը Տիգրան Ավինյանին կարող է ոչ թե դրական, այլ բացասական դեր խաղալ։ 

Աննա Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular