ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի կարմիր քարտը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական վերջին շաբաթների սրումը երեկ իր հերթական հանգրվանին հասավ Վլադիվաստոկում արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում, երբ Հայաստանի քննադատությանը միացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ըստ էության կարմիր քարտ ցույց տալով Նիկոլ Փաշինյանին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակմանն ու այլ հարցերին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, թե նախ չի տեսնում, որ ինչ-որ փոփոխություն, շրջադարձ կա հայ-ռուսական հարաբերություններում։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ իրենք ժամանակին առաջարկել են կարգավորման իրենց տարբերակը, Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտից հետո վերահսկել է 7 շրջան, իսկ Ռուսաստանն առաջարկել է այնպես պայմանավորվել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան Հայաստանի փաստացի իրավազորության տակ, բայց Հայաստանի ղեկավարությունը դրան չի համաձայնվել, թեև մեկ տասնամյակ փորձել են համոզել, իսկ հարցերին պատասխանել են, թե կկռվեն։ Ի վերջո, ըստ Պուտինի՝ ամեն բան բերեց ներկայիս իրավիճակին և խնդիրը միայն հետևանքները չեն, այլ այն, որ Հայաստանի գործող իշխանությունները ճանաչում է Ադրբեջանի սուվերենությունը Ղարաբաղի նկատմամբ։ «Հիմա ինձ Ալիևն է ասում, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է, Հայաստանի ղեկավարությունն այդ մասին հրապարակային հայտարարել է»,- ասել է Վլադիմիր Պուտինը և հավելել. «Եթե Հայաստանը ճանաչում է, ինչ կարող ենք մենք անել այստեղ, իհարկե, հումանիտար հարցեր և մեր խաղաղապահների մանդատի հարցերն են ծագում, էթնիկ զտման հարցերն են ծագում։ Հույս ունեմ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված չէ էթնիկ զտումներով, այլ շահագրգռված է, որ պրոցեսը փափուկ անցնի։ Եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ուրեմն վերջ, այս մասը խնդրի բանալին է, Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը»։

Ըստ էության նրա այս արձանագրումները վկայում են, որ Հայաստանի գործող իշխանությունները վերջին շրջանում արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իրենց մղումներում բնավ էլ ազնիվ չեն և փորձում են հնարավոր ողջ մեղքը բարդել միայն ռազմավարական դաշնակցի վրա։ Ռուսաստանի նկատմամբ հավակնություններ և դժգոհություններ իհարկե կարող են լինել, բայց այն ինչ անում է Հայաստանի գործող վարչախումբը միայն ու միայն լրջագույն խնդիրներ է հարուցելու հենց Հայաստանի համար։ Իհարկե Փաշինյանը գիտակցում է իր արարքի ողջ հետևանքները, սակայն սեփական իշխանությունը պահպանելու և վերարտադրելու իր ձգտման մեջ ոչնչի առջև կանգ չի առնում։

Թինա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular