ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախն ապացուցեց, որ դավաճաններն այնտեղ տեղ չունեն, հերթը Հայաստանինն է. Աննա Մկրտչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ այս ԱԺ-ն նոր էր ձեւավորվել, մենք պնդում էինք, որ շատ կարեւոր է, որ ԱԺ-ն ունենա Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հայտարարութունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Մենք այդ ժամանակ էլ շատ լավ գիտեինք, որ Արցախը ծախված էր, իսկ Հայաստանը՝ դավաճանված: Դրա ապացույցներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Նիկոլից սկսած որեւէ  մեկը այդ պահից հետո Արցախ չգնաց: Արցախ բառից իսպառ հրաժարվել են, չենք գտնի մեկին, որը կասի «Արցախի Հանրապետություն» բառերը: Հրաժարվել են Արցախից՝ այն ժանաչելով Ադրբեջանինը:

Սիրելի հայրենակիցներ, դուք հիմա շատ լավ հասկացաք՝ ինչի՞ մասին էր 2018 թվականը, այն թավշյա կապիտուլյացիայի ու թավշյա դավաճանության մասին էր: Իսկ դրա շարունակությունն էլ այն է, որ մեզ մորթազերծ անողի հանդեպ պետք է թշնամանքը սկսեին կառավարել, արդեն սկսել են: Երեկ իրենց կառավարչի` Էրդողանի հետ զրույց են ունեցել»,- ասաց նԱննա Մկրտչյանը:

Նրա խոսքով` հայ ժողովրդի իրականությունն ուղղակի ողբերգական է. «Երկիրը քայքայել են, ծաղրուծանակի առարկա են դարձրել եւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հետեւում ենք, թե ինչպես է աղերսվում Ալիեւի հետ հանդիպումը ու նրան բացատրություններ տալու հնարավորությունը: Իսկ այդ վարքագծի լավագույն գնահատականը տվել է Իրանի նախագահը՝ ասելով, որ կասկածելի վարքագիծն է այս բարդությունների պատճառը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Արցախն ապացուցել է՝ ամուր է ու չի ընկրկելու. «Արցախն ապացուցեց, որ դավաճաններն այնտեղ տեղ չունեն, հերթը մերն է, հերթը Հայաստանինն է»,- հավելեց Մկրտչյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular