ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն հաղթելու մեկ հնարավորություն ունի, և պետք է զրկել այդ շանսից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», հաղթանակի հիպոթետիկ մեկ հնարավորություն ունի, եթե ընտրություններին մասնակցեն 40 %-ից պակաս ընտրողներ։ Տևական ժամանակ հասարակական տարբեր խմբեր, վերլուծաբաններ, քաղաքագետներ փորձում են հասարակությանը բացատրել, որ ցածր մասնակցությունն է բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» հաջողության գրավականը։

Ի դեպ, գործող վարչախումբն ինքն էլ ամեն ինչ անում է ընտրությունների մասնակցությունը նվազեցնելու, հանրությանը հիասթափեցնելու և հուսահատության ալիքի վրա ընտրությունների մասնակիցների թիվը պակասեցնելու ուղղությամբ։ Ամեն դեպքում նույնիսկ նախկին ընտրությունների փորձը վկայում է, որ այս հանգամանքը չափազանց բարդ է տրվելու գործող իշխանություններին։

44-օրյա պատերազմից հետո, երբ երկրում ավելի խորացվեց հուսահատության մթնոլորտը, համապետական մեկ մեծ ընտրություն է կայացել՝ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Ողջ հանրապետության մասշտաբով ընտրությունների մասնակցության թիվը կազմել է 49,39 % , իսկ Երևանում այդ թիվն ավելի բարձր է եղել՝ 51,55 %, ընդ որում նույնիսկ այդ ընտրություններում մարզերի կտրվածքով Երևանում ընդդիմադիր ամենախոշոր միավորման՝ «Հայաստան» դաշինքի և Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» տարբերությունն ամենապակասն է եղել, այժմ արդեն իշխանությունն ավելի մեծ վարկանիշային և իմիջային կորուստներ է կրել, և առնվազն անհնար է լինելու իրականացնել իրենց մտահաղացումը։

Իհարկե իշխանությունն ամեն կերպով զավթած պահելու և կրկին վերարտադրվելու համար, Փաշինյանն ու նրա թեկնածուն գնալու են տարբեր տեսակի հնարքներ գործադրելու, վարչական ռեսուրսից ու ընտրակեղծիքներից, տոտալ ահաբեկումներից և պետական աշխատողներին վախեցնելուց բացի նաև փորձելու են այնպես անել, որպեսզի իրենց ընդդիմախոսները չներկայանան ընտրատեղամասեր, իսկ ինքը՝ իշխանությունը, իր բոլոր ընտրողներին գրեթե դեմքով գիտի և նրանց մեկառմեկ, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ լիմուզինով կտեղափոխի ընտրատեղամասեր, միայն թե մեկ ձայն ավել ստանա։

Ի՞նչ պետք է անի այս պարագայում ընդդիմությունը և ընդդիմադիր տրամադրված ընտրողը, միանշանակ, հնարավորինս գնա ընտրատեղամասեր, դեմ քվեարկի «Քաղաքացիական պայմանագրին» և նրա արբանյակ կուսակցություններին։

Արմինե Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular