ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական Արցախն իրադարձությունների կիզակետում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ինչպես հայտնի է, Արցախում իրադարձությունների պակաս չկա, ավելին, ամենօրյա ռեժիմով հերթական զարգացումներն են տեղի ունենում, որոնք իրենց մեջ ոչ միայն քաղաքական, այլ արդեն տևական ժամանակ է՝ աշխարհաքաղաքական բաղադրիչներ են պարունակում։

Ըստ էության, անզեն աչքով էլ հասկանալի է, որ այսօր գեոպոլիտիկ շահերի բախման կենտրոնը տեղափոխվել է Արցախ, և Արևմուտք-Ռուսաստան այս պայքարը փաստացի իր արտացոլումն է գտնում Արցախում տեղի ունեցող գործընթացներում։ Գաղտնիք չէ, որ շուրջ երեք ամիս է, ինչ ամբողջովին մեկուսացած Արցախում ոչ մի սնունդ, դեղորայք, ինչպես նաև՝ առաջին անհրաժեշտության կենսական նշանակության պարագաներ չեն մտնում, և օրը ցերեկով ականատես ենք դառնում ցեղասպանության իրականացման գործընթացի։ Սա, որքան էլ դաժան է ու սահմռկեցուցիչ, իրականություն է, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ ցեղասպանության բոլոր չափանիշներին համապատասխանում է, իսկ միջազգային հանրություն կոչվածը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, լռում է կամ այնպես է իրեն պահում՝ ասես թեմայի մեջ է, բայց գործնական ու կիրառելի ոչ մի շարժ ու գործողություն չկա։ Դրա փոխարեն, սակայն, ամենօրյա ռեժիմով ամպագոռգոռ բառեր ու դիֆերամբային հայտարարություններ, կոչեր, հորդորներ, այ սրանց պակասն ընդհանրապես չունի արցախցին։ Այո՛, արցախցին այսօր հաց չունի, բայց ունի կոչա-հորդորային աջակցություն, որոնք հայ իրականության պատմության մեջ դեժավյու է առաջացնում։ Ցավոք, այս երևույթի հետ մենք առերեսվել ենք քանիցս, երբ կուրորեն հավատացել ենք, բայց ստացել արհամարհանք։

Հատկանշական է այն, որ ընդհանուր այս գեոպոլիտիկ «ռասկլադն» իր անմիջական արտացոլումն է գտնում նաև ներարցախյան գործընթացների վրա, քանի որ այն, ինչ կատարվում է՝ փոխկապակցված են։ Մինչև սեպտեմբերի 9-ը, երբ Սամվել Շահրամանյանն Արցախի ԱԺ կողմից ընտրվեց Արցախի հանրապետության 5-րդ նախագահի պաշտոնում, Արցախում գերլարված ու պայթյունավտանգ ներքաղաքական լարվածություն էր, քանի որ պղտոր ջրում ձուկ որսացողների ու արհեստական ինտրիգներ փնտրողների պակաս չկար։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունները, Արցախում ներդրված «սորսականները» փորձում էին հնարավորինս խորքային «կաշա» սարքել և ամեն ինչ տապալել։

Ի դեպ, այս գործընթացում չենք կարող չարձանագրել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, ով ագրեսիվ Բաքու՝ պաշարված և արնաքամ Ստեփանակերտ մեն-մենակ, ուղիղ խոսելու ջատագով է, դեմ չէ Աղդամի ճանապարհին: Ավելին, Արցախ տեղափոխված Արևմուտք-Ռուսաստան բախման մեջ ներկայացնում է Արևմուտքը, պարբերաբար հարցազրույցներ է տալիս Ազատություն ռադիոկայանին: Նշենք, որ դեռևս օգոստոսին իր հարցազրույցներից մեկի ժամանակ Բաբայանը նշել էր. «Ադրբեջանը ասում է՝ Աղդամից ճանապարհ, մենք ասում ենք՝ Աղդամից և Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն, որ մարդիկ կարողանան շփվեն և կարողանան լուծել այն խնդիրները, որոնք կան»:

Դրանից բացի, Բաբայանը շարունակ պնդում է այն թեզը, թե թշնամու հետ երկխոսելու համար Արցախին երրորդ կողմ պետք չէ. «Երրորդ կողմին բերում ենք, որ իր հարցերը մեյդա՞ն բերի: Աղդամով չենք ասում ճանապարհ տրամադրվի, Աղդամի հետ սահման ունենք, մի շարք խնդիրները կլուծենք հենց սահմանի բերանին: Բաքուն ասում է՝ առևտուր արեք մեզ հետ, ես էլ ասում եմ՝ ստիպողական չի լինի, պետք է նստենք, խոսենք: Շահավետ չէ Արցախի համար, որ Ադրբեջանի հետ առևտուր իրականացվի, բայց ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնել: Ասկերանի շրջանի սահմանի բերանին մենք կկարգավորենք մեր հարցերը, պետք է բանակցենք՝ իրենք իրենց առաջարկն անեն, մենք՝ մերը, ամեն ինչ չեմ կարող բաց ասել»,- ասել էր նա:

Ընդգծենք, որ Բաբայանին դիմադրող պրոարցախյան ուժերը, որոնց ներկայացնում են ԱԺ նախագահ ընտրված Դավիթ Իշխանյանը և պետնախարար նշանակված և նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, պնդում են, որ Բաքվի հետ ուղիղ երկխոսությունը և Աղդամի ճանապարհն ունեն երկու հստակ նպատակ՝ սկսել Արցախի Ադրբեջանի կազմում ինտեգրելու գործընթացը և ցույց տալ միջազգային հանրությանը, թե Արցախն Ադրբեջանի ներքին գործն է:

Վերջում հավելենք, որ այս օրերին Արցախ հումանիտար բեռների մուտքի հարցն ինտնեսիվ քննարկվում է հատկապես ռուսական կողմի հետ և չի բացառվում, որ այլընտրանքային հնարավոր տարբերակով այն հասնի Ստեփանակերտ։

 Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular