ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հուսահատ զանգերը և ժամ առ ժամ սրացող ճգնաժամը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվում են արդեն ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Գործող իշխանությունները փորձում են կանխել հնարավոր պատերազմը, իսկ նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հեռախոսազանգերն ու միջազգային արձագանքները վկայում են, որ Հայաստանը հերթական անգամ մենակ է մնացել ողջ աշխարհում։ Նախօրեին Փաշինյանը միանգամից 5 հեռախոսազրույց է ունեցել, մասնավորապես զանգել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ընդգծել բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին։ Փաշինյանը շեշտել է, որ այդ նպատակով պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։

Հեռախոսազրույց է եղել նաև Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև, Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Բոլոր հանդիպումների վերաբերյալ նույնանման հաղորդագրություններ են տարածվել, որտեղ Փաշինյանն իր պատրաստակամությունն է հայտնում հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե որևէ հրատապ քննարկում անցկացնելու առաջարկ դեռ պաշտոնապես չեն ստացել։ Ի դեպ այս զանգերից հետո, չափազանց ուշագրավ է Իրանի նախագահականի արձագանքը։ Ռայիսիի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամադ Ջամշիդին հայտնել է, թե Իրանի նախագահն իր խոսքում նշել է, որ աշխարհաքաղաքական կամ սահմանային փոփոխությունների ցանկացած քայլ կարմիր գիծ է։ «Երեք գումարած երեք» ձևաչափից դուրս օտարերկրացիների հրավիրելը համատեղ զորավարժութունների և կասկածելի այցերը բարդացնում են իրավիճակը և Իրանը պատրաստ է աջակցելու երկու կողմերին լուծել տարաձայնությունները։

Իրանական կողմի այս ակնարկը վերաբերում է հայ–ամերիկյան զորավարժություններին, որոնք մեկնարկելու են Հայաստանում և արդեն իսկ հարուցել են ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի բուռն զայրույթը։ Հանդիպումների վերաբերյալ հայտարարություն են տարածել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, նշել, թե Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։

Պետքարտուղար Բլինքենը հայտնել է, որ մարդասիրական օգնություններով բեռները գտնվում են ինչպես, Լաչինի այնպես էլ Աղդամի երթուղիների վրա և կոչ է անում անմիջապես և անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Եթե այլ իրավիճակում ԱՄՆ-ն և Արևմուտքը նշում էին, որ Լաչինի միջանցքն առանցքային է, ապա այժմ պետքարտուղարի արձագանքից կարելի է տեսնել, որ հավասարության նշան է դրվում երկու ճանապարհների միջև։

Նարինե Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular