ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը պատժեց SOS TV-ի հաղորդավարին «Գ-7»-ի համար

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինտերնետային SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը հումորային հաղորդման ժամանակ՝ եթերում, ոստիկաններ Արթուր Մադաթյանի եւ Սերգեյ Զաքարյանի պատիվն արատավորող արտահայտություններ էր արել, ոստիկանները դիմել էին դատարան։

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց հաղորդավարի դեմ՝ պարտադրելով նրան եթերով ներողություն հայտնել ոստիկաններից։ Նրանցից յուրաքանչյուրին 1 մլն․ դրամի փոխհատուցում վճարելու պահանջը դատարանը մերժեց։

  Ոստիկաններն իրենց արժանապատվության համար վտանգավոր էին համարել նախ SOS-ի հաղորդման անվանումը՝ «Գ-7», երկրորդը՝ ոստիկանությանը Բաղրամյան 26-ի «զաբոռալպստման» բաժին անվանելը եւ երրորդը՝ հաղորդման վերջում ոստիկաններին «շան տղերք» ասելը։ Հաղորդավարի «զայրույթի» առիթը ոստիկանների կոպիտ վերաբերմունքն էր անցյալ տարվա մայիսի 24-ին նախագահականի առաջ ցույց անող սեւազգեստ մայրերի հանդեպ։

Այդ կանայք խաղաղ ցույց էին անում նախագահականի դարպասի մոտ, մինչեւ հայտնվեցին ոստիկանները եւ հրահանգեցին հեռանալ նախագահականի մոտից։ Ինչո՞ւ։ Ո՞ւմ էին խանգարում այս կանայք։ ԱՄՆ նախագահի նստավայրի՝ Սպիտակ տան առաջ գրեթե ամեն օր կարելի է որեւէ բողոքավորի կամ ցուցարարի հանդիպել, կամ ցուցարարների խմբի։ Մարդիկ պաստառները ձեռքներին կանգնած են իրենց նախագահի շենքի մոտ, եւ զբոսաշրջիկներին, Վաշինգտոն այցելած օտարերկրացիներին հատուկ բերում են այստեղ՝ ցույց տալու համար, թե ինչ բարձր են այս երկրում գնահատվում մարդու իրավունքները։

Մեր երկրում հակառակն է։ Բաղրամյան 26-ի մոտ ծառայություն կատարող ոստիկաններին հրահանգում են, որ շենքի առաջ պետք է «մաքուր» լինի, ինչը կարող է նշանակել, թե այստեղ բոլորը նախագահից գոհ են։ Ահա ինչու ոստիկանները մայիսի 24-ին գետնին տապալեցին սեւազգեստ մայրերին եւ փոշոտ, կեղտոտ ասֆալտով քարշ տվեցին նրանց դիմացի մայթ՝ հեռացնելով նախագահական շենքի մոտից։ Կանանց թվում էր 2010 թվականին Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների սենյակի մոտ կասկածելի հանգամանքներում զոհված Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը։ Պաշտոնապես հայտարարվեց, որ տղան մահացել է հոսանքազրկումից, իսկ Բաղմանյանի թիկնապահներին անգամ հարցաքննության չկանչեցին, չնայած վկայություններ կային, որոնց համաձայն՝ թիկնապահները դեպքի վայրում են եղել։ Մայիսի 24-ին Բաղրամյան 26-ի առաջ ոստիկանները քաշքշեցին նաեւ Նանա Մուրադյանին, որի որդին՝ Վալերիկը, 2010 թվականին սպանվել էր Ստեփանակերտի զորամասում։

Վալերիկի մահը «փակեցին» որպես ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։ Հետաքրքիր է, որ մարմինը գտել էին ինքնասպանի համար ոչ բնական դիրքում՝ երկաթե ձողից կախված՝ ոտքերը գետնին, ծնկները ծալված վիճակում։ Նանա Մուրադյանը մինչ օրս չի հավատում, որ որդին կախվել է, եւ երբեք չի հավատա։ Նրան ոստիկանները շատ են վիրավորել։ Վերջերս կառավարության շենքի հետնամասում մի ոստիկան թքել էր նրա դեմքին։

Ինչպե՞ս այս կանայք պաշտպանեն իրենց արժանապատվությունը։ Դատարան դիմելը ծիծաղելի է։ Եվ կրկին օգնեցին միայն ԶԼՄ-ները՝ տեսանյութը տարածելով համացանցով մեկ։ Միայն ԶԼՄ-ներն են կարողանում օպերատիվ եւ իրական օգնություն ցուցաբերել, գոնե բարոյական հարթության վրա համարժեք պատասխան տալ ստորացնողներին։ Վիլենը դա արեց եւ պատժվեց։ Հիմա պետք է եթերով ներողություն խնդրի 80 հազարից ավելի դիտում ունեցող լրատվական որեւէ կայքում:

ՀԳ․ Վիլեն Գայֆեջյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը, ասում է, որ որոշումը բողոքարկելու է։ «Դատարանի վճիռը ոչ մի իրավական հիմք չունի, այն խախտում է խոսքի ազատության իրավունքը, դատարանը բացահայտ պաշտպանում է ոստիկանության շահերը, հովանավորչություն է ցուցաբերում ոստիկանության հանդեպ, այլ ոչ թե անձի պաշտպանություն է ապահովում»,- ասում է փաստաբանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular