ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Աթաևն այն մասին, թե ինչու է Հայաստանը խոսում Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ Ռուսաստանի կուրսը Հարավային Կովկասում գնալով ավելի պրագմատիկ է դառնում, կարծում է քաղաքագետ, հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը։

Այս մասին նա խոսել է Ukraina.ru-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական սխալ է անվանել Հայաստանի անվտանգության կախվածությունը միայն Ռուսաստանից։ Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ, հավանաբար, հենց Ռուսաստանն է դուրս գալիս  Հարավային Կովկասից։

-Արթուր Վիկտորովիչ, իսկապե՞ս Ռուսաստանը սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի խնդիրներին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին:

- Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող լքել Հարավային Կովկասը, քանի որ Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Հայաստանի, բացառությամբ Ադրբեջանի, անվտանգության միակ իրական երաշխավորը ռուսական գործոնն է։ Այլ գործոններ պարզապես չկան։ Փաշինյանի հայտարարությունը, կա՛մ ավելի էմոցիոնալ է, կա՛մ ավելի դեկլարատիվ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանի կուրսը դառնում է ավելի հավասարակշռված, ավելի պրագմատիկ։

- Այս հայտարարության ֆոնին ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը Հայաստանին կոչ է արել միանալ դաշինքին։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Երևանը չի պատրաստվում դա անել, բայց որքանո՞վ կարող է այս գաղափարը հանրաճանաչ լինել հայ քաղաքական վերնախավում։

-Հայաստանի քաղաքական հասարակությունն այժմ հիմնականում արևմտամետ է։ Քաղաքական վերնախավի զգալի մասը որպես իրենց հիմնական գործընկերներ համարում է Ֆրանսիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։ Ցավոք, այդպես է։ Բայց հիմա Հայաստանում ընդդիմության մի մասն ավելի ռուսամետ է և եվրասիամետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի անվտանգության ռիսկերը կապված Երևանի արևմտամետ կուրսի հետ։

-Հիմա Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ռիսկեր բոլորովին չկան, որովհետև այստեղ դեր է խաղում էներգետիկ բաղադրիչը, սահմանների անվտանգության գործոնը։ Համագործակցություն է հաստատվել նաև Թուրքիայի, Իրանի և համաշխարհային այլ խաղացողների հետ։ Ռուսաստանը կայունացնող գործոն է այդ տարածաշրջանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular