ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կշնորհավորի՞ Փաշինյանն Արցախի նորընտիր նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր ընտրեց երկրի նոր նախագահին: Այսպիսով, օրերս պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ:

Հետաքրքիր է, ՀՀ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի կշնորհավորի՞ հայկական երկրորդ պետության նոր նախագահին ընտրվելու կապակցությամբ:

2020 թվականին, երբ Արայիկ Հարությունյանն ընտրվեց, Հայաստանում և Արցախում կորոնավիրուսի պանդեմիան էր մոլեգնում, սահմանը փակ էր, բայց անգամ դա չխանգարեց, որ Փաշինյանը շքախմբով մեկնի Արցախ ու անձամբ ներկա գտնվի Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Հետո նրանք միասին “դիրիժորություն արեցին” արյունալի 44-օրյա պատերամզը և ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հրաժարական չտվեցին, որևէ պատասխանատվություն չկրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ: 

Արայիկ Հարությունյանը հեռացավ՝ թողնելով Արցախը ծանրագույն մի իրավիճակում ու հենց Փաշինյանի պատճառով, ով մեկ տարի առաջ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս: Դա սկիզբ դրեց տոտալ շրջափակմանը, որի հետևանքով տառապում է ու սովամահության, ցեղասպանվելու սպառնալիքի սրի տակ ապրում է 120 000 արցախցի:

Եվ կրկին նույն հարցադրումը՝ կշնորհավորի՞ Փաշինյանը Շահրամանյանին: Այն Փաշինյանը, ով նախ հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ, ապա հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Արցախը թշնամի երկրի կազմում: Այն Փաշինյանը, որը 2020 թվականի ողբերգական ու մինչ օրս, ըստ էության, չավարտվող պատերազմից հետո որևէ անգամ Արցախ չմեկնեց: Պատասխանն ակնհայտ է...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular