ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պայմաններում ցնցումներն Արցախում հակացուցված են. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նորընտիր նախագահից առաջին հերթին սպասելիք ունի արցախցին, Արցախում ապրող մարդը, որովհետև բավականին ծանր,  ճգնաժամային վիճակ է բաժին հասել Սամվել Շահրամանյանին և այս փուլում նաև շատ կարևոր է, որ հայտնվել է մարդ, ով պատասխանատվություն է ստանձնել: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Շահրամանյանի՝ Արցախի նախագահ ընտրվելը:

«Ամեն մարդ այս իրավիճակում չէր մտնի նման գործընթացի մեջ»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով,  բոլոր ուժերը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, որոնք գիտակցում են պահի լրջությունը և Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, պետք  է  կենտրոնացնեն իրենց ողջ ջանքերը մեր գոյությունն այս տարածաշրջանում պաշտպանելու համար:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք չի տեսնում վտանգ, որ Արցախում հետընտրական գործընթացներ սկսվեն, հաշվի առնելով այն, որ կոնկրետ մի քաղաքական ուժ դեմ էր Շահրամանյանին և սեփական թեկնածուն ուներ, Աբրահամյանը չբացառեց նման հուզումների հավանականությունը, հատկապես, որ որոշ դեմքեր Սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչեր էին հնչեցնում:

«Բայց այն մարդիկ, ովքեր դուրս են օրենքից և Սահմանադրությունից, նրանց համար կան համապատասխան գործիքակազմ միջոցներ ձեռնարկելու և նրանց նկատմամբ համապատասխան գործողություններ կիրառելու համար: Այս պայմաններում ցնցումներն Արցախում հակացուցված են և պետք չէ որևէ դեպքում թույլ տալ, որ իրադարձություններն այդ հունով զարգանան»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը:

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը պետնախարար Սամվել Շահրամանյանին ընտրեց հանրապետության նախագահ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 23 պատգամավորից նրա օգտին քվեարկել է 22-ը, մեկը՝ դեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular