ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն պնդում է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար տեղի է ունեցել ճեպազրույց՝ ԱՀ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՀ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի  արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ։

Երեք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ «Հայաստանի ներկայիս դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում հայկական կողմի 30 տարվա վարած քաղաքականությունից, որի նպատակն է խզել պայմանավորվածությունները, չկատարել ստանձնած պարտավորությունները և զբաղվել բանակցությունների սիմուլյացիայով»։

Ըստ Բայրամովի, Հաջիևի և Ամիրբեկովի, Հայաստանը ցանկանում է «պահպանել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում բոլոր հնարավոր գաղափարական, քաղաքական, ռազմական, ֆինանսական և այլ միջոցներով և փորձում է ժամանակ շահել ու խուսափել իրական քայլերից, որոնք կարող են առաջընթաց ապահովել»։

Ադրբեջանական պաշտոնյաները ճեպազրույցում ասել են նաև, որ հայկական կողմը «ակտիվացրել է ռազմական սադրանքները և ռազմական շինարարական աշխատանքներ է իրականացնում ինչպես Ղարաբաղում, այնպես էլ պետական ​​անբաժանելի սահմանի երկայնքով»։

Ճեպազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչները նաև սուր քննադատության են ենթարկել վաղը Արցախում նախատեսված նախագահական ընտրությունների անցկացումը։

«Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները» չափազանց սադրիչ քայլ է։ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նման բացահայտ խախտումը միանգամայն անընդունելի է»,- ընդգծել է ադրբեջանական կողմը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular