ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտավոր ենք ընտրել Արցախի նախագահ և պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը․ Արցախի ԱԺ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտարարություն է տարածել․

«Ցավոք 2020 թվականի 44 օրյա պատերազմը դեռևս չի դադարել, իսկ Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Գրեթե 3 տարի շարունակ մենք հայտարարում ենք, որ այն վարքագծով, ինչով մենք շարժվում ենք, բերելու է նոր սրացման, նոր աղետի: Բազմաթիվ անգամ առաջարկել ենք, որ պետք է փոխել հին, ձախողված գործելաոճը և հասկանալ, որ եթե լինի Արցախի նկատմամբ նոր սրացում, նշանակում է որ եղած մեխանիզմները ի զորու չեն դիմակայելու։ Իսկ նոր սրացումը եղավ հումանիտար աղետի տեսքով: Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները հումանիտար աղետի շուրջ սահմանափակվեցին միայն դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ աղետի վերացման պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Սակայն, հենց Արցախում սկսվեցին իրական քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված են հանուն Արցախի փրկության, Հայաստանում իշխանական շրջանակները, իսկ Արցախում նրանց արբանյակները, սկսեցին անհանգստանալ, սկսեցին հայտարարել, որ այդ քաղաքական գործընթացները անընդունելի են՝ իսկ Արցախում գործող արբանյակները շրջանառության մեջ դրեցին 2018թվականից ծանոթ եզրույթ՝ «.. կամ ես կլինեմ նախագահ, կամ Արցախի Հանրապետությունը նախագահ չի ունենա...»: Ծանոթ է չէ՞: Եվ այդ տանդեմի քննադատությունների մեջ, ցավոք ոչինչ չի ասվում արցախյան ճգնաժամում Հայաստանի իշխանությունների դերի մասին, Փաշինյանի կողմից Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին, ռուս խաղաղապահների նկատմամբ ատելություն տարածելու մասին, և այլն, և այլն:

Սիրելի Հայրենակիցներ

Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցությունը, Արցախի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններին առաջադրել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, վստահ լինելով, որ իր շուրջ մենք ունենալու ենք հասարակության կոնսոլիդացիա ընդհանրապես, և քաղաքական ուժերի կոնսենսուս՝ մասնավորապես:

Սիրելի քույրեր և եղբայրներ մենք կոչ ենք անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը շատ չեն և որևէ արկածախընդրություն կործանիչ է լինելու մեր հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք ընտրել Արցախի Հանրապետության Նախագահ և իրենից պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը, կայացնել հասարակության համար ընդունելի որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular