Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտավոր ենք ընտրել Արցախի նախագահ և պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը․ Արցախի ԱԺ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հայտարարություն է տարածել․

«Ցավոք 2020 թվականի 44 օրյա պատերազմը դեռևս չի դադարել, իսկ Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Գրեթե 3 տարի շարունակ մենք հայտարարում ենք, որ այն վարքագծով, ինչով մենք շարժվում ենք, բերելու է նոր սրացման, նոր աղետի: Բազմաթիվ անգամ առաջարկել ենք, որ պետք է փոխել հին, ձախողված գործելաոճը և հասկանալ, որ եթե լինի Արցախի նկատմամբ նոր սրացում, նշանակում է որ եղած մեխանիզմները ի զորու չեն դիմակայելու։ Իսկ նոր սրացումը եղավ հումանիտար աղետի տեսքով: Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները հումանիտար աղետի շուրջ սահմանափակվեցին միայն դատապարտող հայտարարություններով՝ նշելով, որ աղետի վերացման պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Սակայն, հենց Արցախում սկսվեցին իրական քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված են հանուն Արցախի փրկության, Հայաստանում իշխանական շրջանակները, իսկ Արցախում նրանց արբանյակները, սկսեցին անհանգստանալ, սկսեցին հայտարարել, որ այդ քաղաքական գործընթացները անընդունելի են՝ իսկ Արցախում գործող արբանյակները շրջանառության մեջ դրեցին 2018թվականից ծանոթ եզրույթ՝ «.. կամ ես կլինեմ նախագահ, կամ Արցախի Հանրապետությունը նախագահ չի ունենա...»: Ծանոթ է չէ՞: Եվ այդ տանդեմի քննադատությունների մեջ, ցավոք ոչինչ չի ասվում արցախյան ճգնաժամում Հայաստանի իշխանությունների դերի մասին, Փաշինյանի կողմից Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին, ռուս խաղաղապահների նկատմամբ ատելություն տարածելու մասին, և այլն, և այլն:

Սիրելի Հայրենակիցներ

Արցախի Հանրապետության ԱԺ Արդարություն խմբակցությունը, Արցախի Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություններին առաջադրել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, վստահ լինելով, որ իր շուրջ մենք ունենալու ենք հասարակության կոնսոլիդացիա ընդհանրապես, և քաղաքական ուժերի կոնսենսուս՝ մասնավորապես:

Սիրելի քույրեր և եղբայրներ մենք կոչ ենք անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը շատ չեն և որևէ արկածախընդրություն կործանիչ է լինելու մեր հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք ընտրել Արցախի Հանրապետության Նախագահ և իրենից պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը, կայացնել հասարակության համար ընդունելի որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար»։

60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում «Ինչո՞ւ է դա պետք Հայաստանին». Դաշնության խորհրդի անդամը մեկնաբանել է Երևանի ԵՄ-ին անդամակցելու հավանական դիմումըԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր «Ռուսաստանը Կասպիական նավատորմը տեղակայեց Բաքվի հասանելիության գոտում». Բացատրել է նախկին պաշտպանության նախարարը զայրացնելով ԱլիևինՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Բագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ «Ռուսները թշնամիներ են, թուրքերը բարեկամներ, Ղարաբաղը ադրբեջանական է». Փաշինյանը ԵՄ-ին քարտ-բլանշ է տալիս վերաշարադրել հայոց արդիականությունն ու պատմությունը ռուսաֆոբ ոգովՖանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Երկաթուղին որպես մարտադաշտ. Ո՞վ է Ռուսաստանին դուրս մղում ՀայաստանիցՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Նեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Բռնի անհետացման զոհերի միջազգային օր. պատմության այս օրը (օգոստոս 30)Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ
Ամենադիտված