ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիա-Հայաստան հանդիպմանն Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ արգելվել է՝ հարուցելով տեղի ադրբեջանցիների զայրույթը

ՍՊՈՐՏ

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում վաղը Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Ազգային հավաքականը հանդիպելու է Թուրքիայի ընտրանու հետ։ Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ, ոստիկանությունը խստորեն հսկելու է՝ դրանց մուտքը թույլ չտալու համար։

Նշվում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդպիսով «պատմական սկանդալային որոշում է կայացրել»։ Լուրը վրդովմունք է առաջացրել տեղի ադրբեջանցիների շրջանում։ Թուրքիայի ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիան և Էսքիշեհիրի ադրբեջանցիների ասոցիացիան հաստատել են այս տեղեկությունը և համատեղ հայտարարություն տարածել։

Նշվում է, որ իրենց տեղեկացվել է, որ Թուրքիա-Հայաստան հանդիպմանն արգելված է տանել  դրոշներ, պարագաներ և պաստառներ՝ բացառությամբ Թուրքիայի Հանրապետության դրոշի։

«Մենք բոյկոտում ենք այդ որոշման դեմ, հայտարարում ենք, որ չենք գնալու մարզադաշտ։ Դատապարտում ենք նրանց, որոնք նման որոշում են կայացրել, որը հակասում է  մեկ ազգերի եղբայրության ըմբռնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Երևանում՝ մարտին։ Չնայած անցկացրած լավ հանդիպմանը՝ Հայաստանի ընտրանին զիջել էր 1։2 հաշվով։

Էմմա Չոբանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular