ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ։ Ռուսաստանից երեկ կրկին քննադատություն է հնչել հայ ամերիկյան զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ։ Կրեմլի պաշտոնական ներկայցուցիչ Դմիտրի Պեսկովը երկրորդ անգամ է անդրադարձել այդ զորավարժություններին, նշել, թե ստեղծված իրավիճակում նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացման փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդմանը, իսկ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները։ Պեսկովից բացի հայ-ռուսական հարաբերություների ծագած ճգնաժամին մեկ օրվա ընթացքում Ռուսատանին միանգամից 3 փոխնախարարներ են անդրադարձել, փաստել, որ տեսնում են ՆԱՏՕ-ի՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Ռուսաստանի հարևաններին՝ իր ազդեցության արատավոր գոտի ներքաշելու փորձերը։

Բոլոր այս արտահայտություններում ռուսական կողմն առայժմ փորձում է պահպանել դիվանագիտական ձևակերպումները և մեղմ տոներով Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ չարժե սրել իրավիճակը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլ նաև հենց Հայաստանի վրա։ Այս հանգամանքը, սակայն, Փաշինյանին առանձնապես չի հուզում, նա շարունակում է հակառուսական իր քաղաքականությունը։

Երեկ հայտնի է դարձել Ուկրաինա մեկնած Աննա Հակոբյանն, օրինակ, 1050 հատ գաջեթներ է նվիրել Ուկրաինային՝ որպես պատճառ նշելով, թե դրանք օգտագործվելու են երեխաների ուսման համար, մինչդեռ շատ փորձագետներ նշում են, որ այդ գաջեթներն, օրինակ, կարող են օգտագործվել դրոնների և այլ տեխնիկայի օգտագործման նպատակով։ Ի դեպ երեկ Գորիսում ձերբակալել են ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի աշխատակցին, ինչպես նաև ևս 3 հոգու՝ նրանց մեղադրելով զենք-զինամթերքի տեղափոխելու մեջ։ Թե՛ Ռուսաստանի դաշնությունը և թե՛ Ռուսաստանի դեսպանատունը և թե՛ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն անդրադարձել են այս միջադեպին, նշել, թե նման սադրանքներով առավել շահագրգռված է արևմուտքը։ Ռուսաստանի վերջին շրջանի նյարդային արձագանքը վկայում է, որ նրանք թույլ չեն տալու, որ Փաշինյանը մարսի իր հերթական հակառուսական արշավը։ 

Քնար Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular