ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ–ն փորձում է մեր տարածաշրջանը սակարկման առարկա սարքել՝ Թուրքիայի հետ իր տնտեսական շահերն առաջ տանելու համար․ Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը չէ, որ վատացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսաստանն այսօր ուղղակի դուրս է գալիս մեր տարածաշրջանից, փորձում է մեր տարածաշրջանը սակարկման առարկա սարքել՝ Թուրքիայի հետ իր տնտեսական շահերն առաջ տանելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ պատրաստ են գալ Հայաստան՝ դիտորդական առաքելությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, իրենք դա արել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ԵՄ քաղաքացիական առաքելության մասին: Երկրորդը, ո՞րն է սահմանը ՀԱՊԿ-ի: ԵՄ-ն ճանաչում է մեր սահմանը, իսկ երբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, իրենք մեզ ի՞նչ պատասխանեցին: Ասացին՝  սահմանը դեմարկացված չէ: Հարց՝ բա եթե այդ սահմանը չկա, բա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մենք որտեղի՞ց էինք զորքերը դուրս բերում: Կամ ուրիշ հարց՝ եթե իրենք եկան, որտե՞ղ են կանգնելու, եթե նախապես հայտարարում են, որ չկա դեմարկացված սահման»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը գնում է դեպի ՆԱՏՕ, հատկապես, որ արդեն Եվրոպայից հնչում են նման արտահայտություններ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք մի նպատակ ունենք՝ անվտանգություն ենք ուզում: Մենք ունենք առնվազն երկու լուրջ պայմանագիր, որոնցից մեկը հայ-ռուսական պայմանագիրն է, մյուսը ՀԱՊԿ-ի պայմանագիրն է: Բարի եղեք կատարեք: Հարցն այստեղ ՔՊ-ն չի, Ալենը չի, Ալենի հայտարարությունները չեն; Եղբայր, կատարեք ձեր պարտավորությունները, ի՞նչ ՆԱՏՕ: Դա գալիս է նրանից, որ սուրբ տեղը դատարկ չի մնում»:

Հարցին, թե ո՞ւմով եք ուզում լցնել այդ դատարկ տեղը, նա արձագանքեց. «Մեկ է՝ ումով, միայն մենք մեր ժողովրդին, մեր սահմանը կարողանանք պաշտպանել: Այնպես չլինի, որ դրա պատճառով հետագայում տուժենք, բայց այսօր ակնհայտ է, որ այն պաշտպանողական համակարգը, որ մենք պատկերացնում էինք մեր տարածաշրջանում կա, չի գործում: Թող իրենց ԱԳՆ ներկայացուցիչները գան, տանենք մեր Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը, տանենք այն ընտանիքները, որտեղ ամեն օր երեխա է մեռնում: Էդ ինչե՞ր են խոսում, ո՞ւմ են ուզում խաբած լինեն»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular