ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստաբանը Հայաստանի համար ոչ մի պլյուս չի գտել ՄՔԴ-ին անդամակցելու հարցում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանը ոչինչ չի շահի  Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) այսպես կոչված Հռոմի ստատուտի վավերացումից։ «Regnum» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի իրավաբան Մարիա Յարմուշը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Երկրի իշխանություններն իրենց որոշումը հիմնավորել են «Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների» հարցը ՄՔԴ-ում բարձրացնելու հնարավորությամբ։ Ռուսաստանը չի աջակցում Հայաստանի այդ որոշմանը կապված նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» վերաբերյալ ՄՔԴ-ի որոշման հետ։

«Հայաստանը, որը միշտ փորձել է հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ և չհակամարտել, հանկարծ սկսում է կարծես թե աջակցել ՄՔԴ-ի այդ անօրինական որոշմանը: Հասկանալի է, որ դա քաղաքականացված ոչ բարեկամական հարձակում է Ռուսաստանի դեմ»,- ասել է Յարմուշը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է դեռ 1999 թվականին, բայց մինչ այսօր այն չի վավերացվել։ Յարմուշի խոսքով, եթե Երևանն այսքան ժամանակ չէր համարձակվում նման գործողություն ձեռնարկել, ապա չարժեր էլ սկսել, քանի որ դա կորուստներ է խոստանում։ «Ռուսաստանի դեմ այդ անհիմն և ոչ բարեկամական գործողությունը ոչնչի չի հանգեցնի, բացի նրանից, որ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունն այն առումով, որ Երևանը պարտավորվելու է Հաագայի դատարանին հանձնել իր իրավասության տակ գտնվող անձանց։ Եվ չի բացառվում, որ դա հակառակ էֆեկտ տա, քանի որ եթե նրանք հիմա սկսեն լուծել Ադրբեջանի հետ հարցերն այդ քրեական դատարանում, ապա հնարավոր է, որ Բաքվի հասցեին հնչած մեղադրանքներն ուղղվեն հենց Երևանի վրա»,- հայտարարել է փաստաբանը։

Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ զինվորականների գործողությունների պատճառով երկու կողմերից էլ փոխադարձ մեղադրանքներ են հնչել։ Իսկ Երևանի Ադրբեջանի զինվորականների դեմ բողոքարկումն Արդարադատության միջազգային դատարան ցանկացած գործով կարող է հակառակ կողմում հարցեր առաջացնել: Բացի այդ, Յարմուշը փաստել է, որ Երևանի որոշումը կազդի Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ «Ակնհայտ է, որ դրանից հետո Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կվատթարանան, և Երևանն այլևս չի կարողանա հյուրընկալել նախագահ Պուտինին»,- պարզաբանել է Յարմուշը։

Նա նաև ենթադրել է, որ հենց արևմտյան երկրներից է Երևանը որոշ ակնարկներ կամ խորհուրդներ ստացել ՄՔԴ-ին միանալու վերաբերյալ: Ի պատասխան, Յարմուշի խոսքերով, Արևմուտքը կարող էր Երևանին օգնություն առաջարկել Բաքվի դեմ քրեական գործերի հաջող վարման գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular