ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ ընտրել «Ապրելու երկիր» կուսակցությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններում ամենակարևոր հարցը, որ ծառացած է մեր ընտրողների առջև, թե ու՞մ և ինչի՞ համար պետք է ընտրել։ Գործող իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չընտրելու փաստարկներն այնքան շատ են և այնքան սարսափելի, որ նույնիսկ չարժե կանգ առնել այդ հանգամանքի վրա։ Իհարկե «Քաղպայմանագիրն» ունի սեփական ընտրողները, դրանք այն մարդիկ են, որոնք նախ գտնվում են վարչական վերահսկողության ներքո, վախենում են կորցնել ինչ-ինչ արտոնություններ և զրկվել պետական գանձարանը դատարկելու հնարավորությունից, նաև մի բավական զգալի սեգմենտ, որը չափազանց ուրախ է երկրին բաժին հասած արհավիրքներով և դարձել է Փաշինյանի՝ այսպես կոչված զոմբին։

Ընտրություններին մասնակցում են նաև բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ոչնչով չեն տարբերվում գործող իշխանություններից, ավելին նրանց կցորդներն են և ընտրություններին առավելագույնը մասնակցում են իրական ընդդիմության ձայները փոշիացնելու, իսկ հրաշքով ավագանու կազմ անցնելու դեպքում, քաղաքապետարանում արտոնություններ ստանալու, պաշտոնների բաժանմանը մասնակցելու ակնկալիքով։ Եվ միայն փոքրաթիվ ուժեր են, որոնք իսկապես ունեն լուրջ մտադրություն՝ փոխել Երևանում իշխանությունը, իսկ Երևանից հետո արդեն կհասնի հանրապետության հերթը։

Եվ ինչու՞ պետք է գնալ և ընտրել օրինակ «Ապրելու երկիր» կուսակցությանը։ Ըստ Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի՝ «Ապրելու երկիրն» ունի անցած ճանապարհ, նախորդ ընտրական խոստումների 80 %-ն արդեն գործի է վերածել։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիրը» մի շարք համայնքներում հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին» և այդ համայնքներն այսօր ծաղկում են, առաջընթացը տեսանելի է նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրողների համար։ Ըստ Թանդիլյանի՝ «Ապրելու երկիրը» սահմանում է՝ խոսքն աշխատանքի վերածելու հստակ ժամկետներ, նաև «Ապրելու երկիրը» հայամետ է, բարձրագույն արժեքը Հայաստանի շահն է, նշում է Մանե Թանդիլյանը։ Ահա հենց այդ չափազանց պարզ պատճառների համար էլ ընտրողը կարող է և պետք է նաև ընտրի «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Աննա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular