ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սորոսականները» վնգստոցի հերթական ալիքն են բարձրացրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում տեղի ունեցած վերջին վերադասավորումներից հետո ներքաղաքական ինտրիգները շարունակում են լարված մնալ։ Ինչպես հայտնի է՝ օրերս Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն մինչ հրաժարականը Գուրգեն Ներսիսյանի փոխարեն պետնախարար նշանակեց ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, ով, ըստ նախապես շրջանառված տեղեկությունների, առաջիկայում ԱԺ կողմից կընտրվի նաև որպես Արցախի նախագահ։

Ըստ էության, Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ինչպես և սպասվում էր, իրենց արձագանքն ու լայն տիրաժավորումը ստացան ՀՀ քաղաքական տիրույթում։ Սա, հատկապես, էլ ավելի ընդգծվեց Հարությունյանի հրաժարականի ֆոնին։ Մասնավորապես, փաշինյանական իշ­խա­նու­թյան սա­տե­լիտ­նե­րը տե­ղե­կատ­վա­կան տար­բեր հար­թակ­նե­րում «մեծ գույժ» են հայտ­նում՝ բա­վա­կան սգա­վոր տո­նայ­նու­թյամբ, ի դեպ, հատկանշական է, որ այդ վայնասունի թե­ման Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ան չէ, ոչ էլ, ընդ­հան­րա­պես, սահ­ման­նե­րին տի­րող վի­ճա­կը: Իշ­խա­նա­կան ու իշ­խա­նա­մերձ սա­տե­լիտ­նե­րի միտքն այն է, որ Ար­ցա­խում փաս­տա­ցի իշ­խա­նա­փո­խու­թյուն է  տե­ղի ունե­ցել, և հի­մա Հա­յաս­տա­նում կարող է նո­րից կտրուկ ակ­տի­վա­նալ ընդ­դի­մու­թյու­նը: Ավե­լին, նրանք «գու­ժում» են, որ հակաիշ­խա­նա­կան, իսկ ավե­լի կոնկ­րետ՝ հա­կա­նի­կո­լա­կան մեծ ալիք է սպաս­վում:

Հատկանշական է, որ այս նույն ան­հատ­նե­րը և հար­թակ­նե­րն ին­տեն­սի­վո­րեն առաջ են քա­շում Նի­կոլ Փա­շի­նյա­նին աջակ­ցե­լու, պաշտ­պա­նե­լու թե­զը, ոմանք նույ­նիսկ բա­ցա­հայտ կոչ են անում կոշտ ու կան­խար­գե­լիչ քայ­լեր իրա­կա­նաց­նել: Ընդգծենք, որ այս թե­մա­յի հետ կապված նո­րից հի­շել են բազ­միցս չարչրկ­ված ու կի­րառ­ված «նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձի» թե­ման: Դրանից բացի, այս օրերին նույն այդ սա­տե­լիտ­ կոչվածներն առաջ էին քա­շում սահ­ման­նե­րին ու Ար­ցա­խում տի­րող վի­ճա­կի և այս պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նի ներ­սում քա­ղա­քա­կան սրացում­նե­րի «ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան» թե­մա­նե­րը:

Թե ին­չից են կոնկ­րետ այս­պես ան­հանգս­տա­ցած իշ­խա­նու­թյուն­նե­րը, կա­րե­լի է մի­այն կռա­հել, սա­կայն ուշագ­րավ է, որ, ինչ­պես միշտ, հրա­հան­գը կա­տա­րե­լու հար­ցում երև­ա­կա­յու­թյան ու կրե­ա­տի­վու­թյան բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով գրե­թե բո­լոր հոդ­ված­ներն ու գրա­ռում­նե­րը բառա­ցի նույ­նա­կան են:

Ավելին, ինչպես և կանխատեսելի էր, Շահրամանյանին պետնախարար նշանակելու փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել Արցախում գործունեություն ծավալող «սորոսականներին», ովքեր հիմնականում Նիկոլ Փաշինյանի ցուցումով ու անմիջական ուղղորդմամբ են շարժվում։ Վերջիններս, այս օրերին տարբեր շրջանակներում, ինչպես նաև սոցհարթակներում Շահրամանյանի նշանակումը համարում են «Արցախի պետականության դեմ ուղղված քայլ»՝ շեշտելով, թե «այն հանգեցնելու է Արցախի վերջնական կորստին» (այս թեզերի տիրաժավորումը բավական ակտիվ է հատկապես տելեգրամյան ալիքներով)։

Հավելենք նաև, որ արցախցի «սորոսականներից» ոչ պակաս ակտիվ, ու ինքնամոռաց, գրեթե նույնաբովանդակ քննադատություն ու կոչերի ալիք է սկսվել նաև հայաստանյան տիրույթում։ «Զարմանալի» զուգադիպությամբ՝ Հարությունյանի շուրջ համախմբելու և, իրենց բառերով ասած՝ «Արցախը փրկելու» հայտարարություններ էին հնչեցնում նաև ՀՀ քաղաքական դաշտի Արևմուտքից ֆինանսավորվող «բլոկի» ներկայացուցիչները՝ տեղի ունեցածը որակելով «Արցախում ռևանշիստների հաղթանակ»։ Ասվածի վառ օրինակը Հանրային հեռուստատեսության եթերում վերջերս տեղի ուենցած բավական հանգամանալից քննարկումն էր, որի ընթացքում Նիկոլին սպասարկող և նրա թեզերը փորձագիտական տիրույթում գեներացնող անհատներից մեկը թեման աստիճանաբար բացում էր և ներկայացնում իշխանության իրական մոտեցումները:

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular